Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ–ում նախորդ տարվա համեմատ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս, բայց թանկացել են առաջին սպառման ապրանքները. սա կարող է հանգեցնել նոր թանկացումների. Ատոմ Մարգարյան

SOCIETY

Tert.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր  անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Տնտեսագետը նկատեց՝  եղել է թռիչքային թանկացում, իսկ միջազգային շուկայի թանկացումն անմիջապես չէր կարող ազդել, այսինք՝ պետական մարմինների միջամտություն է հարկավոր:

- Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում հանրապետությունում մի շարք ապրանքներ մասով գնաճ է եղել, մասնավորապես` կաթնամթերք, միս և այլ: Սա ինչի՞ հետևանք է, արդարացվա՞ծ է:

- Գնաճը պետք է տարբերել որպես մակրոտնտեսական երևույթն և որպես առանձին շուկաներում կամ ապրանքային խմբերի առանձին  հատվածներում շուկային գնային տեղաշարժեր՝ տվյալ դեպքում գնային բարձրացում: Գնաճը, որպես մակրոտնտեսական երևույթ, որպես սպառողական ապրանքների գների ինդեքսով հաշվարկվող ցուցանիշ ԱՎԾ տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, բավականին ցածր է եղել՝0.6 տոկոս: Միայն սեպտեմբերին գնաճը կազմել  է 0.2%, իսկ հունվար սեպտեմբերը՝  2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ՝  0.6 տոկոսով է ավելացել: Այսինքն՝ 1 տոկոսից էլ ցածր մակարդակի վրա, մասնավորապես,  սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝  3.8%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային  արտադրատեսակների՝ 2.9%,  հագուստ և կոշկեղենը սեպտեմբեր և օգոստոս ամիսներին՝ 5.6  տոկոսով ավելացել են, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 2.8 անկում կա: Մենք տեսնում ենք այնպիսի ապրանքային շուկաներ՝ տնային գործածության ապրանքներ, կենցաղային տեխնիկա, բնակարանային խնամքի առարկաներ՝ 94.4 տոկոս, բնակարանային ծառայություներ՝ ջուր, էլեկտրաէներգիա ՝ 95.1 և այլն: Այս թվերն ասում եմ, որովհետև  տեսնում ենք ապրանքախմբեր, որտեղ էական գնանկում է եղել , ընդհանուր առմամբ  սպառողական գների ինդեքսը՝ գնաճը, ցածր ցուցանիշ ունի:

- Ընդհանուր առմամբ, գնաճը մեծ չէ, բայց սննդամթերքի շուկայում գնաճն իսկապես նկատելի է, քանի որ որոշ ապրանքների դեպքում ընդհուպ մինչև 40-50%:

- Սեպտեմբեր ամսին, այո՛, մենք և ՛մսամթերքի, և՛ կաթնամթերքի մասով գնային թռիչք տեսնում ենք, որն ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ, կասեի՝ սպեկուլյատիվ պատճառները: Եթե կոնկրետ նայենք կարագին, ապա պետք է ասենք, որ միջազգային շուկայում գները բարձրացել են, հատկապես նոր զելանդական կարագինը՝ մինչև 133 տոկոս: Բնականաբար, միջազգային շուկայում թանկացումը չի կարող չանդրադառնալ որակով բարձր ապրանքի գների վրա: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ  ներմուծվող կարագի 60 տոկոսը նորզելանդական է, ապա պատկերը պարզ կլինի: Այո՛, որակյալ կարագ այլ երկրներից էլ է ներկրվում, մասնավորապես, Իտալիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, քիչ քանակությամբ կարագ ներկրվում է ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, բայց սրանք եղանակ չեն ստեղծում: Կարելի է ասել՝ կարագը թանկացել է որոշակի սպեկուլյատիվ  նկատառումներից ելնելով, քանի որ սովորաբար, երբ մի ապրանքի գինը թռիչքային բարձանում է, օգտվում են ներկրողները, վաճառողներն ու արտադրողները կամ վերավաճառողները: Սպեկուլյատիվ գործոն, աժեոտաժային պահանջարկ կա նաև նորզելանդական կարագի մասով, որ 2600-2800-ի սահմաններից հասել է 4000 դրամի սահմաններ: Նաև վատթարացել են ներքին արտադրության տնտեսական պայմանները, քանի որ գիտեք, թե այս տարվա գյուղատնտեսությունն ինչպիսի վիճակում է՝ երաշտ, սակավաջրություն, թանկացել է անասնակերը և այլն, բնականաբար, տեսնում ենք  կաթի արտադրության ծավալների նվազում: Բայց, թանկացումը, որ եղել  միջազգային շուկայում, չի լրացվել ներքին արտարդրությամբ, իսկ այս բացասական միտումը մինչև մյուս տարվա գարուն շարունակվելու է:

- Թռիչքային բարձրացում եղել է նաև մսամթերքի գնում, ինչը կապվում է նաև արտահանման ծավալների ավելացման հետ:

- Անկասկած կապ ունի արտահանման հետ: Միսն ու մսամթերքը, մսից վերամշակված  սննդատեսակները, իհարկե, արտահանվում են, բայց կենդանի անասունների մեծաքանակ արտահանում է եղել՝ համեմատած նախորդ տարվա հետ: Օգոստոս–սեպտեմբեր ամիսներին խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ մեծ քանակությամբ արտահանվել են արաբական երկներ, Սիրիա, Քաթար, Իրաք, Քրդստան, Իրան: Որոշ գնահատականներով՝ կենդանի անասունների մինչև 8000 գլուխ խոշոր և մանր անասուններ են արտահանվել, ինչը նվազեցրել է  առաջարկը, որով պայմանավորված մսամթերքը թանկացել է, սրան նպաստել է աժեոտաժային իրավիճակը: Այս պատկերը կարող է շարունակվել շուկայում, եթե ներդրումները խրախուսելու քայլեր չարվեն։ Սրան զուգահեռ նաև պետք է արձանագրել, որ նվազել է թռչնամսի գինը, քանի որ հատկապես վերջին ամիսներին ավելացել է ՌԴ-ից թռչնամթերքի ներմուծումը: Սակայն այստեղ էլ  ռիսկեր կան մեր թռչնաարտադրողների համար, որովհետև տնտեսվարման պայմանները ՌԴ-ում շատ ավելի բարենպաստ են, քան մեզ մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել տեղական արտադրությանը: Այստեղ կառավարությունը գյուղատնտեսության սեգմենտի վերաբերյալ պետք է վերանայի իր քաղաքականությունը:

- Դուք նկատեցիք, որ հանրապետությունում գնաճը 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքախմբերի մասով գնանկում կա, բայց չէ՞ որ թանկացել են առաջին սպառման ապրանքները, ինչի  աճը հասարակություն իր վրա անմիջապես զգում է:

- Անկասկած ազդեցությունը լինելու է ոչ բարենպաստ, ազդեցությունը լինելու է եկամտի և  փոխարինման էֆեկտի հաշվին: Այսինքն՝ մարդիկ ստիպված են լինելու ավելի որակյալ սննդամթերքը փոխարինել էժան  ու ոչ որակով սննդամթերքով, այսպես կոչված նորմալ ապրանքները փոխարինելու են այլ ապրանքներով՝ որակյալ կարագի փոխարեն կօգտագործեն մարգարին, բուսական յուղի ծավալները կավելանան: Այստեղ հարցն այն է, որ  պահանջարկի ավելացմամբ կարող են թանկանալ նաև հարակից ապրանքները՝ այսինքն` մարգարին, ձեթը և այլն: Սա կանդրադառնա կյանքի որակի վրա՝ նվազեցնելով բնակչության խոցելի շերտերի կենսամակարդակը:

- 2015 թվականից ՀՀ-ում չի բարձրացել աշխատավարձերն ու կենսաթոշակները, փոխարենը՝ ստաբիլ 4 տոկոս գնաճ է միշտ ամրագրվում բյուջեով: Եկամուտների չավելանալն ու ապրանքների թանկացումը սոցիալական նոր բեռ չե՞ն ավելացնելու պետության համար:

-  Նախորդ 2 տարիներին գնանկում է եղել, որովհետև կտրուկ նվազել էր պահանջարկը, հատկապես սանկցիաների պատճառով մասնավոր տրանսֆերտներ են կրճատվել և այլն: Այս տարի նախորդ երկու տարիներից կտարբերվի և ծրագրած 2 տոկոս թանկացումը կգերազանցվի: Սա կարող է  բերել եկամուտների, աշխատավարձերի, պետական  սեկտորում աշխատողների, կենսաթոշակների և նպաստների արժեզրկմանը: Ճիշտ եք, սա  կարող  բերել նաև կենսամակարդակի անկման: Կառավարությունը կարող է տարբեր գործիքներով փորձել զսպել գնաճը, իսկ գործիքներից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, բայց մյուս կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում վերջին 1 տարում չի եղել, սակայն իմաստ ունի նվազեցնել: Չնայած ԿԲ-ի քաղաքականություն այս տարի եղել է ընդլայնողական: Ուղղակի միջամտություն է հարկավոր, այսինքն՝ կարող են նաև վարչական միջամտության կիրառել, որի փորձն ունի Կառավարությունն: Այսինքն՝ սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների վերին շեմ սահմանել, որը գերազանցելու դեպքում շահույթներն ավելի մեծ տոկոսներով կարող են հարկվել և այլ:

- Ձեր խոսքում նշեցիք, որ միջազգային շուկայում որոշակի թանկացումներ են եղել, ինչը կարող է ազդել գնաճի վրա: Այդ դեպքում  ինչո՞ւ, երբ միջազգային շուկայում գնանկում է լինում, ՀՀ-ում ապրանքը  չի  էժանանում, բայց հենց բարձրանում է, հաջորդ օրը մեզ մոտ էլ  բարձրանում:

- Սա հենց սպեկուլյատիվ վարքագիծ է, այդպես չպետք է լինի: Մարդիկ չհիմնավորված շահույթ են ստանում, բայց սղացնում են ծախսերի տակ՝ թաքցնելով շահույթները: Սուպերմարկետներում ու մսի վաճառման այլ կետերում տարբերություն կա, սա պետք է ուսումնասիրեն համապատասխան կառույցները: Եթե ինչ-որ պահին ինչ-որ ապրանքներ թանկանում են, ապա գոյություն ունի ժամանակային լար, քանի որ գործարարներն ունենում են որոշակի ներկրված ապրանք՝ նախկին ցածր գնով ձեռք բերված, այսինքն՝ պարտավոր են ապրանքն իրանցել ցածր գնով: Մարդկային ագահությունը սահմաններ  չունի, գործարարներն օգտվում են վիճակից և  մարդկանց աչքին թոզ են փչում: Սակայն, եթե ՏՄՊՊՀ-ն, մաքսային մարմիններն այդ պահին անմիջապես  ապրանքային պաշարները ստուգեն՝  սուպերմարկետներից մինչև պահեստներ,  ֆիքսեն, թե ինչ գնով են ձեռք բերել, հետևեն, որ գնային նման ցնցումներ չլինեն, ապա այս պատկերը չենք ունենա: Սա ընդունված պրակտիկա է շատ երկրներում, քանի որ պետություններ կան, որոնք օպերատիվ հետևում են, հատկապես զգայուն ապրանքների մասով: Եթե օպերատիվ չեն հետևում, ապա ցանկացած գործարար նույն վայրկյանին կարող է թանկացնել, թեպետ պահեստները լիքն են ապրանքներով, որոնք ձեռք են բերվել ավելի ցածր գնով: Համոզված եմ՝ կարագի պարագայում էլ օպերատիվ ստուգում չի եղել:

- Եթե ՀՀ փոքր տնտեսությունն արագ է ազդվում միջազգային շուկայի գների տատանումներից, կամ տեսնում են, որ մեր ներկրողներն անբարեխիղճ են,  ինչո՞ւ զարկ չենք տալիս տեղական արտադրությանը:

- ՀՀ-ն բաց շուկայական հարաբերություններ ունեցող երկիր է, ինչն առավելություն է: Թեպետ ճիշտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը որոշակի սահմանափակումներ է դնում, բայց մեկ է հարցերին միշտ պետք է նայել հավասարակշռված ու չեզոք: Այսինքն՝ խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն արտադրողի, այլև սպառողի տեսանկյունից: Եվրասիական շուկայում, երբ սկսի մաքսային օրենսգիրքն աշխատել, ապա շատ բարձր մաքսատուրքեր են լինելու, այդ թվում մսամթերքի, դեղանյութերին, տեխնիկայի, ավտոմեքենայի և այլն: Սա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք ներքին արտադրությունը, և այդ ժամանակ, գոնե, միայն խնդիր կունենանք այն ապրանքերի մասով, որոնք ՀՀ-ում չեն կարողանում արտադրել:  Մենք ստիպված են լինելու օգտվել ԵԱՏՄ շուկայից, բայց, մեղմ ասած, այդ ապրանքների որակը բարձր չէ, ավելին՝ չինականն ավելի որակյալ է ու էժան: Այստեղ խնդիր կա, որը կարող է սրվել: Կառավարությունը պետք է ընդլայնի սուբսիդավորումը, ընկերություններին ժամկետ տա շուկայում ամրապնդվելու, անտոկոս վարկեր տա և այլն:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns