Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելը Սիրիայում ուղիղ դիմակայության է պատրաստվում

INTERNATIONAL NEWS

Մի առիթով «Փաստը» գրել էր այն մասին, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունից ելնելով՝ չպետք է բացառել, որ ինչ–որ X պահի Նեթանյահուի կառավարությունը ստիպված է լինելու դուրս գալ ստվերից և ուղիղ դիմակայությամբ կասեցնել ոչ միայն Ասադի հաղթանակն, այլև դաշնակիցների, հատկապես՝ Իրանի ու Հըզբոլլահի ընդարձակումը տարածաշրջանում: Մյուս կողմից էլ՝ երբ ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Դամասկոսը հասել է իր տարածքների շուրջ 90%–ի վերահսկմանը, ինչի հետ նույնիսկ Իրանի թիվ 1 թշնամի Սաուդյան Արաբիան ստիպված հաշվի նստեց Մոսկվայում, վերջնականապես «գզրոցը նետեցինք» նման սցենարիհավանականությունը՝ համոզված լինելով, որ Իսրայելը, գոնե տեսանելի ապագայում, բաց թողեց նաև իր համար անվտանգ դիմակայության հարմար առիթը: Ամերիկյան Foreign Policy–ն և Global Research in International Affairs Center–ը, սակայն, հակառակ տեսակետն ունեն և պնդում են, որ Իսրայելը Սիրիայում հենց այս պահին է պատրաստվում «Արմագեդոնի»: Մի բան, որ ինչքան էլ զարմանալի թվա, Jerusalem Post–ն ու իսրայելական IDC ուղեղային կենտրոնը նույնպես հաստատեցին՝ բացահայտելով, որ «Իսրայելը մոբիլիզացնում է ուժերը՝ հակադրվելու տարածաշրջանային աննպաստ և պարտադրվող վերակազմավորմանը»: 

Հիմա. որպեսզի հավատ ընծայենք ասվածին՝ պարտավոր ենք համարյա ավարտվող զինված հակամարտության մեջ բացահայտ թշնամու երևան գալու տրամաբանությունը հասկանալ և շատ կոնկրետ մի հարցի պատասխանել. իսկ ինչո՞ւ Իսրայելը հենց հիմա՛ որոշեց դադարեցնել ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելու քաղաքականությունը, երբ դրա համար շատ ավելի հարմար առիթներ կային: «Արմագեդոնը» հիմնավորողների կարծիքով՝ 2 պատճառով.
ա. թեպետ Իսրայելը երբեք էլ ձեռքերը ծալած չի նստել, շատերի նմանությամբ՝ երկար ժամանակ հավատ չի ընծայել Ասադի հաղթանակի հնարավորությանը, ինչպես նաև՝ խուսափել է հավելյալ միջազգային քննադատությունից, Ռուսաստանի հետ ունենալիք խնդիրներից և այլն,
բ. ակնդետ հետևելով հատկապես Գոլանի բարձունքներում ընթացող պրոցեսներին, հարկ եղած դեպքում պաշտպանելով Ասադի դեմ կռվող և այստեղ ապաստանած գրոհայիններին, նաև՝ օդային հարվածներ հասցնելով սիրիական ուժերին, Թել Ավիվը տագնապել, բայց անհնար է համարել սցենարը, որ ինչ–որ պահի «իրանական ուժերը կհասնեն Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներին ու իրենց Սիրիայից բաժանող Կունեյտրայի փակուղուն: Բայց քանի որ այժմ իրական վտանգ կա, որ Սիրիայի հարավ–արևմուտքը, հարավային Լիբանանի նմանությամբ, Իրանն ու Հըզբոլլահը կարող են նոր ճակատի վերածել՝ Իսրայելի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում, Իսրայելին ահա այլ ելք չի մնում, քան՝ զինված գործողությունների անցնել անմիջապես Սիրիայում:
Անկեղծ ասած՝ տրամաբանական բացատրություն է: Մանավանդ, որ՝ հաստատվում է կոնկրետ տեղեկատվությամբ: Մյուս կողմից էլ՝ նոր բան չէ: Եթե հիշում եք, դեռ այս տարվա հուլիսի 7–ին ԱՄՆ–ՌԴ համաձայնություն կայացավ՝ Սիրիայի հարավ–արևմուտքում անվտանգության գոտի ստեղծելու և Գոլանի բարձունքներին հարող Կունեյտրայի, Դարաայի և Սուվեյդայի շրջաններում կրակի դադարեցման ռեժիմ ապահովելու մասին: Իսրայելն այդ ժամանակ էլ նույն փաստարկները բերեց, ակտիվ հակադրվեց այս համաձայնությանը և նույնիսկ հայտարարեց իրեն որևէ բանով պարտավորված չզգալու վերաբերյալ՝ հընթացս մի քանի անգամ նաև Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ տեղալով: Մի՞թե հիմա պիտի Նեթանյահուն հանգեր ռազմական գործողությունների ծավալման «փայլուն մտքին», երբ հենց այս պահին նրա դեմ Իսրայելում ցույցեր են կազմակերպվում, Հոլիվուդն է հետաքրքրված նրա ու տիկնոջ անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալներով, իսկ իսրայելական բազում փորձագետներ՝ «Սիրիան այլևս չկա, կան Իրանը, Հըզբոլլահն ու ռուսներն» իրավիճակի համար հենց Նեթանյահուի հակաասադական ցնորքով տարված կառավարությանն են մեղադրում: բայց դրանից իրողությունները չեն փոխվում: Ավելին՝ Իսրայելի նկատմամբ այս պահին միջազգային քննադատությունը, թերևս այնպիսի բարձրակետի է հասել, որ New Eastern Outlook հանդեսում, օրինակ, քաղաքագետ և Արևելյան Եվրոպայի գծով փորձագետ Ֆիլ Բաթլերը խոսել է նույնիսկ Իսրայելին հարվածելու անհրաժեշտության մասին՝ առկա ճգնաժամն, ի դեպ, նաև Հարավային Կովկասին կապելով: «Մենք հաճախ չենք կարդում և լսում, այսպես կոչված Դարի գործարքի մասին, որ կնքվեց Ադրբեջանի և արևմտյան նավթային ծանրաքաշների միջև, բայց հենց այս որակումն է հրաշալի լուսաբանում խնդիրը: Ադրբեջանական Չիրագ և Գյունեշլի հանքավայրերի բացահայտումը, ԱՄՆ ակտիվ քաղաքական–դիվանագիտական ջանքերով, տարածաշրջանը վերածեցին ոչ–մերձավորարևելյան էներգետիկայի կարևոր աղբյուրի… ինչպես նաև՝ վեր հանեցին Ռուսաստանի, Իրանի շրջանցմամբ էներգետիկ փոխադրման և այդ առումով՝ տարանցման դարպաս հանդիսացող Սիրիային մեջտեղից հանելու խնդիրը: Հետևելով տարածաշրջանում իսրայելական իշխանությանը հակադրվելու ցանկացած փորձ ձախողելու քաղաքականությանը, ամրապնդելով ԱՄՆ գերիշխանությունը գլոբալ սխեմաներում՝ ահա այս գործարքներն ու մարտավարությունն ի ցույց դրին այն բոլորը, որոնք զանգվածային ճգնաժամեր առաջացրին: Եվ սիոնիստները, որոնք կառավարում են Իսրայելը, թևածում են այս ամենի վերևում. սա արդեն անվիճելի է: Հարց է ծագում՝ ի՞նչ կարող ենք անել այս ամենի հետ… Թել Ավիվում ընդունվող միակ միջնորդությունը ուժն է: Իմ կարծիքով՝ քանի դեռ միջազգային հանրությունը, հնարավոր է՝ Ռուսաստանը, ծանր հարված չհասցնի Իսրայելին, այս ճգնաժամերը միայն կուժգնանան: Այդ երկիրն առանցքային դերակատարում է ունեցել Արաբական գարնան և Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման հարցում: Արդյունքում միլիոնավոր մարդիկ տեղահանված են,կամ՝ ավելի վատ: Եկել է ժամանակը, որպեսզի այդ սիոնիստական ավտոկրատները դեմ հանդիման կանգնեն կոնկրետ երաժշտության: Այլընտրանքը կատակլիզմն է»,– գրում է Բաթլերը մի իրավիճակում, երբ մի կողմից՝ Իրան–ԱՄՆ հարաբերություններն են նորից վատթարանում, մյուս կողմից՝ ինչպես շատերն են պնդում, Իսրայելն է ռազմական գործողության պատրաստվում:

 

 

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead