Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Երևան–Կապան չվերթը հատուկ նպատակների՞ կծառայի

SOCIETY

Կապան–Երևան չվերթների համար ինքնաթիռ է գնվել, որը Հայաստանում կլինի 2018 թ. մարտին: Այս մասին օրեր առաջ հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ հետադարձով տոմսերի գները նախնական հաշվարկներով կկազմեն 30–40 հազար դրամ:

Կապանի վերանորոգվող օդանավակայանի համար գնված ինքնաթիռը 19 տեղանոց է և արժե 5,5 միլիոն եվրո, որից 1,5 միլիոնն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ գումարի մյուս մասը լիզինգի տեսքով է լինելու:

Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը պատասխանելով «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս և ովքե՞ր են որոշել ավիատոմսի գինը հարցին, նշեց, որ դա նախնական հաշվարկների, վառելիքի ծախսի հիման վրա է արվել և գրեթե ինքնարժեքն է:

Մարզպետի մամուլի քարտուղարը նշեց, որ այստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ մարդն առավոտյան արթնանալու է, նստի ինքնաթիռ ու գնա Երևան զբոսանքի: Այդ դեպքում 30–40 հազար դրամը բնականաբար թանկ է: Օդանավակայանը պետք է ծառայի ավելի մեծ նպատակների համար: Ըստ Սաղաթելյանի՝ մեքենայի ճանապարհը չի փակվում, և եթե ինչ–որ մեկը գտնում է, որ թանկ է, կարող է չօգտվել:

Ի դեպ նշենք, որ Երևան–Կապան ավտոբուսային երթուղու արժեքն է 3 հազար դրամ, իսկ ավտոմեքենայինը՝ 6 հազար: Սակայն ավտոմեքենայով կամ ավտոբուսով երթևեկության տևողությունը տատանվում է 5–7 ժամի սահմաններում:

Մեր այն դիտարկմանը, թե ավիատոմսերի գնի հրապարակումից հետո մի շարք ֆեյսբուքահայեր իրենց դժգոհությունն են արտահայտել դրանց թանկ լինելու պատճառով, Սաղաթելյանը մատնանշեց, թե Ֆեյսբուքում գրողները մասնագետներ չեն: Ճշգրտմանը, թե դրանք գուցե օդանավակայանի հաճախորդներն են՝ արձագանքեց, թե չի ցանկանում մեկնաբանել Ֆեյսբուքում մեկնաբանողների բողոքը:

«Ֆեյսբուքն իրականում գերագնահատված է և գրեթե առնչություն չունի իրականության հետ: Այնտեղ հիմնականում բողոքական մասսա է: Եթե մենք առաջնորդվենք Ֆեյսբուքում տիրող տրամադրություններով, կթվա, թե այսօր հանրապետությունում բոլորն ամեն ինչից դժգոհ են:

Մենք ավելի դրական ենք նայում ամեն ինչին և շատ լավ գիտակցում ու բացատրում ենք, որ մարզում այս օդանավակայանի առկայությունը շատ այլ նպատակներ է հետապնդում: Մարզպետը բազմիցս նշել է, որ սա նաև բիզնես օղակներ ներգրավելու գործիք է: Երբ մարդկանց առաջարկում ես նեդրումներ անել մարզում, և նրանք մի քանի անգամ այդ 5 ժամը գնում–գալիս են, էլ չեն վերադառնում: Միգուցե հետաքրքրված են, բայց ճանապարհից խուսափելու պատճառով չեն գալիս:

Երկրորդը՝ խոսքը գնում է առողջապահության ոլորտի մասին, երբ հիվանդին պետք է հասցնել Երևան կամ բժշկին մարզ, ինչը կյանքի հարց է լուծում, որովհետև եղել են դեպքեր, երբ ժամերի հարց է եղել մարդու կյանք փրկելը: Այս դեպքերում կգործեն սուբսիդավորված ավիատոմսեր»,– ասաց նա:

Մեր հարցին, թե հետագայում, որոշակի գործընթացներից հետո գնի նվազեցում կարո՞ղ ենք ակնկալել, պատասխանեց, թե ամեն ինչ կախված է հոսքերից. եթե հոսքերը մեծ լինեն, ինքնարժեքը կնվազի, և հնարավոր է, որ ավիատոմսի գինն էլ նվազի:
«Ուսանողությանն ու առողջապահությանը վերաբերող ոլորտներում տոմսը սուբսիդավորվելու է: Այսինքն՝ գինը դա է, բայց մի շարք հարցերում Սյունիքի զարգացման հիմնադրամը աջակցելու է, եթե դա լինի նպատակահարմար ու արդարացված, և այդ գումարի մի մասը ինքն է վճարելու»,– ընդգծեց նա:

Մեր այն հարցին էլ, թե ինքնաթիռի՝ ավելի մեծ լինելու դեպքում, հնարավո՞ր է ավելի մատչելի տոմսեր լինեին, պատասխանեց, որ Կապանի օդանավակայանում հնարավոր է սպասարկել միայն տուրբո շարժիչներով ինքնաթիռներ: ԽՍՀՄ տարիներին ավելի մեծ ինքնաթիռներն այնտեղ վայրէջք կատարելու համար բավական մեծ շրջան էին անում՝ մտնելով Ադրբեջանի սահման: Այսօր այդ հնարավորությունը չկա և ըստ Սաղաթելյանի՝ օպտիմալը փոքր շրջան կատարող ինքնաթիռներն են, որոնք քիչ նստատեղեր ունեն: Բացի այդ, օդանավակայանի համար նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ գնել՝ 25 տեղանոց:

«Տուրբո շարժիչով կան ավելի շատ նստատեղերով ինքնաթիռներ, որոնց սպասարկումը, սակայն, ավելի թանկ է: Հաշվի առնելով ավելի մեծ ինքնաթիռի ավելի թանկ սպասարկումը, նպատակահարմար չի գտնվել ավելի մեծը ձեռք բերել»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns