Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքում ձեւավորվում է գյուղատնտեսական արտադրության նոր մշակույթ

SOCIETY

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զանգվածային լրատվամիջոցներին հաշվետվություն ներկայացնելու ընթացքում շեշտեց, որ մարզում ձեւավորվում է գյուղմթերքների արտադրության նոր մշակույթ, որն էապես փոխում է հողագործության մեջ մինչ այժմ եղած պատկերացումները:

«Մշակվում է հնդկացորեն, կտավատ, սիսեռ, հիմնվում են պտղատու այգիներ, որտեղ էական մաս է կազմում Շորժայի ծիրանի այգին, վայրի բանջարի եւ չիչխանի վերամշակման արտադրամասեր»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասուլիսի ընթացքում Կարեն Բոթոյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց մարզպետարանի եւ մարզի կենսագործունեության կարեւորագույն ոլորտներում իրականացված աշխատանքների մասին: Մարզպետը նշեց, որ 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մարզում միայն միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են շուրջ 8,3 մլրդ դրամի ծրագրեր, ինչի արդյունքում ստեղծվել է մինչեւ 200 աշխատատեղ:

Ընդհանուր առմամբ՝ ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 9 միլիարդ 092.3 մլն դրամ, որը մեկ բնակչի հաշվով կազմում է 39.4 հազ․դրամ։ Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է 138 հազ. 300 մարդ, որոնցից զբաղվածների թիվը՝ 127 հազար 700 մարդ, այդ թվում՝ 55 հազար գյուղացիական տնտեսություն: Գործազուրկների թիվը 2017 թվականի հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում կազմել է 5821 մարդ, իսկ աշխատանք փնտրողների թիվը 6711 է:

2017-2018 ուսումնական տարում դպրոցականների թիվը մարզում փաստացի կազմում է 28 447 աշակերտ: Մարզային ենթակայության դպրոցներում ձեւավորվել է 1 438 դասարան՝ 26 956 աշակերտով, իսկ հատուկ դպրոցում՝ 6 դասարան՝ 40 աշակերտով: Ներառական կրթություն են իրականացնում 6 դպրոցներ՝ 123 աշակերտով: 2017 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի 92 համայնքներից 30-ում գործում են 46 մանկապարտեզ` 116 խմբով, ուր հաճախում են 3 392 երեխա:

Գեղարքունիքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գործում է 171 մշակութային օջախ: Հիմնանորոգված են 19 մշակութային կազմակերպությունների շենքեր, որոնցից 12-ը՝ մշակույթի տուն, 4 գրադարան եւ 3 գեղագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ: Կառուցվում են 2 նոր շենք՝ Լիճքում ՝մշակույթի տուն, Գավառում՝ թատրոնի շենք, որը շուտով կհանձնվի շահագործման, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում է Սեւանի մշակույթի տունը: Մարզի մարզադպրոցներում գործում են 155 խմբակ, ուր աշխատում են 79 մարզիչ-մանկավարժներ, հաճախում 1 845 մարզիկ: 2017 թվականին 2016 թվականի հետ համեմատած մարզադպրոց հաճախողների թվաքանակը ավելացել է 2,1 տոկոսով:

Գյուղատնտեսության ոլորտում 2017թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակում համայնքների շահառուների կողմից վճարվել եւ մատչելի գներով ձեռք են բերվել՝ 27.75 տոննա գարնանացան ցորենի, 71.54 տոննա գարնանացան գարու, 0.9 տոննա հնդկացորենի, 0.31 տոննա առվույտի, 2 տոննա կորնգանի, 1.43 տոննա ոլոռի, 1.08 տոննա սիսեռի եւ 30 կգ եգիպտացորենի բարձրորակ սերմեր: Գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է:

Պետական աջակցության ծրագրերով 2017թ. մարզին հատկացվել եւ ներկրվել են ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութեր:Ծրագրից օգտվել են մարզի 74 համայնքների շահառուներ: Հատկացվել է 928 հազ. 400 լիտր դիզվառելիք: Աշխատանքներ են տարվում մարզում ինտենսիվ այգիներ հիմնելու, հակակարկտային ցանցեր եւ կաթիլային ոռոգում անցկացնելու ուղղությամբ: Շորժա համայնքում արդեն 10 հա տարածքի վրա հիմնվել է կաթիլային ոռոգմամբ ծիրանի ինտենսիվ այգի, եւս 40 հա-ի հիմնումն ընթացքի մեջ է: 2017 թ. սեպտեմբերի 8-ի դրությամբ մարզի շահառուների կողմից լիզինգային եղանակով ձեռք են բերվել 10 տրակտոր եւ 8 գյուղատնտեսական սարք:

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների 2017թ. բյուջեների ընդհանուր եկամուտների պլանային թիվը կազմել է 5 մլրդ 902 մլն. 497 հազար 500 դրամ, որի դիմաց 01.10.2017 թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 4 մլրդ 134 մլն 98 հազ. 200 դրամ, կատարողականը ըստ համամասնությունների, կազմել է 95, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 70 տոկոս: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի նկատմամբ կատարողականը կազմել է 103.9 տոկոս, կամ բացարձակ թվերով ավելի է կատարվել 153 միլիոն 921,5 հազ. դրամ:

Մարզի 91 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 9 ամսվա կտրվածքով կազմում է 86.7 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 59.3 տոկոս: Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կատարողականը ավելի է կատարվել 13.8 տոկոսով, կամ պլանային առաջադրանքը՝ 158 մլն 56 հազ. դրամով: 2017 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 359.6 մլն դրամ:

2017 թվականին նախատեսված աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, եւ մինչ տարեվերջ կիրականացվեն 6.56 մլրդ դրամի ներդրումներ, որից 2.95 մլրդ դրամը՝ ՀՀ պետական բյուջեի, իսկ 3.61 մլրդ դրամը՝ այլ ծրագրերի հաշվին: Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել եւ քարտեզագրվել է թվով 138 աղբավայր եւ աղբակույտ, որոնցից 29-ը ամրագրված է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: 2017 թ. մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից փակվել են 88 աղբավայր եւ աղբակույտ: 2017թ. հուլիսի 1-ին անցկացվել է համամարզային շաբաթօրյակ:

2017 թ. հուլիսի 29-ին մարզում անցկացվել է երկրորդ համապետական շաբաթօրյակը, որին մասնակցել են 7000 մարդ, 212 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում փակվել է 7 աղբավայր: Փակված աղբավայրերի թիվը կազմում է 95: Փակման ենթակա են 14 աղբավայր, մինչեւ տարեվերջ կփակվի եւս 7 աղբավայր: Միջոցներ են ձեռնարկվել տնտեսավարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի կնքման ուղղությամբ:

Մարզպետի աշխատանքի առանցքային ուղղություններից եղել եւ շարունակել է մնալ փոքր բիզնեսին աջակցությունը: Կարեն Բոթոյանը շարունակելու է անձամբ այցելել մարզի նորաբաց արտադրամասեր ու հիմնադրված ընկերություններ եւ անելու է իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն բան՝ մարզի տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California