Դեռահասը հորեղբոր հետ հարբած վեճի պատճառով հրդեհել է ողջ ընտանիքը
SOCIETYՌուսաստանում, Զաբայկալյեում ձերբակալվել է 17-ամյա դեռահասը, որը խոստովանել է, որ հրդեհել է իրենց տունը։ Հրդեհը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Շիրկայա գյուղում, որի հետեւանքով 5 մարդ է մահացել։
Հարցաքննության ժամանակ դեռահասը խոստովանել է, որ միասին խմելուց հետո վիճել է հորեղբոր հետ։ Վեճից հետո պատանին հրդեհել է տունը, որտեղ եղել են նաեւ տղայի մայրը, տատը, ինչպես նաեւ իրենց երկու ծանոթները՝ կին եւ տղամարդ։
Քննիչներն արդեն դեպքի վայրում ստուգել են կասկածյալի ցուցմունքները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



