Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Սեւան քաղաքում հիմնադրվեց «Անգլերենի ակումբ»

SOCIETY

Հայաստանի Հանրապետությունում գործող Բրիտանական խորհրդի հերթական նախաձեռնությամբ  Սեւան քաղաքում բացվեց «Անգլերենի ակումբ»:
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը,  Բրիտանական խորհրդի «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակում Սեւանում հիմնադրվող «Անգլերենի ակումբն»  իրողություն է դարձել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հովանավորությամբ:

«Արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավորությունների ու միջմշակութային հաղորդակցության լեզուն` նոր ձևաչափով ու մեթոդներով, այսուհետ ակումբի գործունեության տեսքով դառնալու է 9-16 տարեկան երեխաների բարեկամն ու սեփականությունը: Ակումբի բացումը, որին մասնակցեցին ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արամ Փինաջյանը, Բրիտանական  խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին, Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը եւ ծնողներ, տեղի ունեցավ Սեւան քաղաքի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում»,-պատմեց Արմինե Ղուկասյանը:
Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի փոխանցմամբ` «Երեխաները կարդում են» ծրագիրը, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, Հայաստան բերելու նպատակ կար, որը գտավ դրական արձագանք:
«Հայկական կրթությանը զուգահեռ, որը մեզ մոտ լավ է դրված, պետք է իրականացնել նաեւ օտար լեզուների կրթական ծրագրեր եւ չմոռանալ, որ այս երեխաները մեր վաղվա դեսպաններն են, ովքեր նստելու են միջազգային քննարկումների եւ բանակցությունների սեղանների շուրջ: Այսօր իրականացվող ծրագիրն էլ նպատակ ունի ինչ-որ ձեւով նպաստել նրանց ապագայի զարգացմանը»,- նշեց Արեւիկ Սարիբեկյանը:

Կարեւորելով լեզուների իմացությունն ու դրանց ուսուցման արդյունավետությունը` ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը նկատեց, որ նախարարությունը մեծ տեղ է տալիս օտար լեզուների դասավանդմանը եւ այն չի դնում ի հակադրություն հայոց լեզվի:
«Աշխարհի հետ պետք է հաղորդակցվել, իսկ անգլերենն էլ գործնական հարաբերություների ձևավորման, հետագա կրթության հնարավորությունները ընդլայնելու լավագույն հնարավորություն է: Ակումբի գործունեությունն  էլ ուղղակիորեն նպաստելու է դրա իրականացմանը: Երեխաներին պետք է հաղորդել ամբողջական գիտելիքներ եւ տալ ընտրության հնարավորություն: Ու չմոռանանք, որ կրթության բարելավմանն ուղղված քայլերը ոչ թե բարեգործություն են, այլ ներդրում, ինչի պտուղները կստանանք տարիներ անց»,- նշեց  փոխնախարարը:
«Անգլերենի ակումբը» Սեւան համայնքի եւ տարածաշրջանի դպրոցների համար լինելու է կապող օղակ, նաեւ՝ կենտրոն: Դպրոցներում ստացած անգլերեն լեզվի գիտելիքներն այս ակումբում խորացվելու են եւ ամրապնդվելու` դուրս գալով դասասենյակային կաղապարներից: Ուսուցումը զուգակցվելու է քննարկումներով, որոնք թույլ են տալու զարգացնելու առաջնորդության, թիմային աշխատանքի որակները, քննադատական մտածողությունը, խնդիրները լուծելու կարողությունները: 
«Ավելի քան 50 գրքով համալրված ակումբում գործելու է 2 ծրագիր` «Սովորել անգլերեն պատմություններ կարդալու միջոցով» /հեքիաթասացություն/, որի ունկնդիրներն ու մասնակիցներն են դառնալու 6-րդ դասարանցիները` թիվ 3 հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Կարինե Ստեփանյանի դասընթացավարությամբ: Իսկ 7-9-րդ դասարանի աշակերտները, նույն դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Աննա Գեւորգյանի ղեկավարությամբ, սոցիալական ձեռնարկատիրության հիմունքները քայլ առ քայլ կդարձնեն հաղթահարելի, բիզնեսին առնչվող գիտելիքների շնորհիվ էլ իրենց գործարար գաղափարներով կփորձեն նպաստել համայնքի զարգացմանը: 
Ակումբում պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 3 անգամ` մեկական ժամով, յուրաքանչյուր խմբում` մինչեւ 15 աշակերտ: Վերապատրաստման դասընթացներ անցած ուսուցիչները նոր մեթոդների կիրառման շնորհիվ անգլերենի մատուցումը  եւ անգլերենի միջոցով նոր գիտելիքների ձեռքբերումը կդարձնեն առավել հետաքրքիր եւ գրավիչ:
Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ են անցել Սեւանի տարածաշրջանի եւ Հրազդան քաղաքի անգլերեն լեզվի ուսուցիչները: Ծրագրի իրականացման նախապատվությունը տրվել է Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին»,-ընդգծեց դպրոցի տնօրեն  Լուսինե Հովհաննիսյանը: 
Հայաստանում գործող Բրիտանական խորհրդի ներկայացուցչի հավաստմամբ՝ հոկտեմբերի վերջին եւս մեկ «Անգլերենի ակումբ» կբացվի Վանաձորում:

Խոսրով Խլղաթյան


http://armenpress.am/arm/news/908369/

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California