Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


Երեք կարևոր տարբերություն՝ Արցախյան հիմնահարցի և Կատալոնիայի, Աբխազիայի, Օսեթիայի, Կոսովոյի միջև

POLITICS

Եվրամիության անդամ պետությունների կազմում ֆեդերատիվ կամ այլ ձևաչափով գտնվող ցանկացած մարզի կողմից անկախանալու ցանկությունն ու դրան հաջորդող գործողությունները հայերիս ենթագիտակցության մեջ խաչվում է Արցախյան հիմնախնդրին: Դրանից հետո, հասարակության տարբեր խավերի ու նաև քաղաքագետների շրջանում սկսվում է անկախանալու ցանկություն հայտնած այս կամ այն միավորի ու Արցախի Հանրապետության անկախության գործընթացների համեմատությունը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ արցախյան հիմնախնդիրն այլոց հետ համեմատելը սխալ է մի քանի պատճառներով:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Արցախյան հիմնախնդիրը նման չէ համաշխարհային արենայում տեղի ունեցող գործընթացների հետ: Եվ այս առումով ամենակարևոր հարցը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել այն է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ու հենց դրանով էլ արցախյան հիմնահարցը տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից ու գործընթացներից»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Եվ բնական է, քանի որ 1918–ին տարբեր ազգերին պատկանող տարածքային միավորումների խառնարանից «ձևավորված» Ադրբեջան պետությունը, որը մինչ այդ ընդհանրապես չի եղել ո՛չ քարտեզի վրա, ո՛չ էլ մարդկանց գիտակցության մեջ, իրականում արհեստածին մի երկիր է, որին հետագայում արդեն, խորհրդային կարգերի հաստատումից հետո է բռնակցվել Արցախը՝ ինքնավար հանրապետության կարգավիճակ ստանալով:

Բացի այդ, բոլոր պատմական փաստերը վկայում են այն մասին, որ Արցախն ինքնորոշման մասին հայտարարել ու դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից մինչև Խորհրդային միության փլուզումը: Այսինքն, թե՛ Խորհրդային Միության փլուզումից, և թե՛ Ադրբեջանի անկախանալուց առաջ:

«Արցախն ավելի շուտ է անկախացել, որն ամենատեսանելի փաստն է և մենք չպետք է մոռանանք: Եվ պատճառներից մեկն էլ դա է, որ արցախյան հիմնախնդիրը որևէ այլ հիմնախնդրի նման չէ: Աբխազիա, Օսեթիա, Կոսովո, որ հակամարտությունն ուզում եք վերցրեք: Սա այն հիմնական տարբերությունն է, որը պետք է մշտապես հաշվի առնել և պետք չէ համեմատություններ անել մյուսների հետ ու հարցերն իրար հետ խառնել»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Քաղաքական գործչի նշած երկրորդ հիմնական տարբերությունն էլ այն է, որ Արցախի Հանրապետությունը որպես պետություն անկախացել է դեռևս Խորհրդային Միության տարիներին գործող բոլոր օրենքները պահպանելով: Եվ կարևոր է ընդգծել նաև, որ այդ տարածքում երբեք օտարերկրյա երրորդ ուժ չի եղել ու չկա և Արցախն ինքն է կարողացել իր անվտանգության և այլ հարցերը կարգավորել: Մեկ կարևոր հանգամանք ևս, որին հիմնականում ուշադրություն չի դարձվում: Նշված փաստերից բացի, պետք է հասկանալ, որ Արցախն ի սկզբանե եղել է ոչ թե անվտանգություն սպառող, այլ՝ արտադրող երկիր:

«Դա շատ կարևոր հանգամանք է, որը նաև կայունացնող գործոն է իր մեջ պարունակում: Եվ եթե որևէ քաղաքագետ փորձում է Կատալոնիայի և անկախության ուղին բռնած այլ միավորների միջև համեմատություն անել, ապա պետք է հիշի, որ արցախյան հիմնախնդիրը միակն է, որի ժամանակ՝ 1992 թ–ին ձևավորվեց Մինսկի խումբը: Այն կազմված էր երեք հիմնական ուժային կենտրոնների ներկայացուցիչներից. Արևմուտքը՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Արևելքը՝ Ռուսաստանի ներկայացվածությամբ: Այսինքն, այլ հակամարտություն չեք տեսնի, որի կարգավորմամբ այդքան բարձր մակարդակով ներկայացված աշխատանքային խումբ զբաղվի, ուսումնասիրի խնդիրը և փորձի կոնֆլիկտի կարգավորման հարցում լուծումներ գտնել»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Արմինե Գրիգորյան

 



Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform