Ռոբերտ Քոչարյանի փնտրած տղամարդը՝ ֆուտբոլում
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականից սկսյալ Հայաստանում տղամարդ է փնտրում: Հիշենք նրա խոսքը. «...Ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի, և եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչով էին նրանք զբաղվում 1995 թվականից այս կողմ, երբ հեռուստատեսությամբ մեկ րոպե խոսելու հնարավորություն չունեին, երբ մի մասը ձերբակալված, մի մասը նկուղներում թաքնված էին ապրում։ Թող անեին հեղաշրջում, ինչո՞ւ չէին անում, սպասում էին Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա՞…»:
Փաստորեն, այդ տղամարդը հայտնվեց ֆուտբոլում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Վիվառոնյուզ»–ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Շա՛տ վատ է, շա՛տ վատ: Այլևս չեք կարող խաբել: Ֆեդերացիայի նախագահն է մեղավոր, Սուքիասյան Վարուժն է մեղավոր՝ ով սկսեց այս ցիկլը: Ֆուտբոլիստն էլ է մեղավոր: Չի կարելի, որ Մխիթարյանն է մեղավոր, մարզիչն է մեղավոր: Բոլորս մեղավոր ենք: Գիտեմ, որ ժողովուրդը ամոթ է զգում: Ես նույնպես ամոթ եմ զգում: Առաջին անգամ չէ, որ ձախողվում ենք: Պետք է սովորենք, որ մյուս անգամ այսպես չլինի»:
Փաստորեն, Պիզելին մեր հավաքականի միակ ֆուտբոլիստն է, ով համարձակություն ունեցավ ՀՖՖ–ի առաջնորդ Ռուբեն Հայրապետյանին մեղավոր ճանաչել ֆուտբոլային այս խայտառակության մեջ:
Մեր տվյալներով, Ռուբեն Հայրապետյանի տղերքը Մարկոս Պիզելիին ո՛չ ծեծել են, ո՛չ վնասել...



