ԱՄՆ Պենտագոնը հերքել է ԻՊ-ին զենք մատակարարելու մասին մեղադրանքները
INTERNATIONAL NEWSԱՄՆ Պենտագոնը պաշտոնապես հերքել է սիրիական կողմի այն մեղադրանքները, որոնց համաձայն ԱՄՆ-ն զենք է փոխանցել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է ТАСС գործակալությունը:
Նշենք, որ Սիրիայի բանակի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Ալի ալ–Ալին օրեր առաջ հայտարարել էր, որ 2015 թ.-ի հունիսի 5-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն զենք է մատակարարել Սիրիայում կռվող ԻՊ գրոհայիններին:
«Այդ զենքը նախատեսված էր իբրև թե ահաբեկիչների դեմ պայքարելու համար, սակայն ի վերջո ընկավ ԻՊ-ի ու «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալների ձեռքը», - ասել էր սիրիացի գեներալը:
ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը հերքել է այս մեղադրանքներն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն երբևէ զենք չի մատակարարել ո՛չ ԻՊ-ին, ո՛չ էլ մեկ այլ ահաբեկչական կառույցի:
«Միանշանակ այդ հայտարարությունները ծիծաղ են շարժում և բոլորովին չեն համապատասխանում իրականությանը», - ասել է նա։



