Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Խնձորեսկում ամենուրեք թևածում էին երգն ու պարը. ՀՀ-ում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց Սպարապետի օրը

SOCIETY

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում հոկտեմբերի 7-ին տոնական տրամադրություն էր. Զանգեզուրի  ժայռերում ծվարած գողտրիկ անկյունում ամենուրեք թևածում էր երգն ու պարը, տոնական տրամադրությունը: Սեպտեմբերի 7-ին Խնձորեսկում առաջին անգամ նշվեց Սպասարապետի օրը:

Ինճպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիսավոր միջոցառման մեկնարկն ազդարարեցին Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ շարված կատարողներն՝ դհոլով և զուռնայով, որին հաջորդեց Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Կուրսանտներն ի նշան հարգանքի ծաղիկներ դրեցին զորավարի գերեզմանին, տրվեց զինվորական համազարկ:

Միջոցառման ընթացքում Խնձորեսկում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր ցանկացողները: Համայնքի տարբեր հատվածներում անցկացվեցին նետաձգության, հայկական ազգային կոխի, փեյնթ-բոլի մրցումներ: Դպրոցին հարակից տարածքում անցկացվեց մանկական թատերական ներկայացում, տարբեր հատվածներում տեղի ունեցան համերգներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, «Կարին» երգի-պարի խմբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական ուտելիքները, թխվածքներն ու խմիչքները գնելու հնարավորություն ունեին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ ներկայացրեց մարզին բնորոշ կերակրատեսակներ:

Սպարապետի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչ «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրենԿարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում Սպարապետի օր ունենալու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերներով այցելել են Արցախի մարտական դիրքեր, ոգեշնչվել դիրքապահ զինվորների հետ հանդիպումից ու շփումից: «Գաղափարը ծնվեցև մենք որոշեցինք այդ տոնը նշել հենց Խնձորեսկումորովհետև այստեղ է գտնվումՄխիթար սպարապետի գերեզմանըսակայն պետք է շեշտեմոր տոնը նվիրված է մեր բոլոր սպարապետներինՄենք նաև փոքրիկ տեսաֆիլմ ենք պատրաստելորում ներկայացնումենք հայ ազգի բոլոր սպարապետներինԱյդ տեսաֆիլմը կցուցադրենք Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներն ավարտող գալա համերգի ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում Սպարապետի օրը կնշեն մեծ շուքով յուրաքանչյուր տարի և այն այսուհետ ավանդական բնույթ կկրի, որպեսզի հայ ժողովուրդն ամեն տարի բոլոր սպարապետներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորություն ունենա: «Նաև այս միջոցառումը կարևորում ենք այնքանովորպեսզի մեր հարևանները տեսնենոր մենք ուրախանում ենքերգում ուպարում ենքոր մեզ մոտ տոնական տրամադրություն էՆրանք պետք է հասկանանոր մենք ցանկացած պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ իրենց նկրտումներին»,- նշեց Կարեն Ղազարյանը;

Միջոցառման շրջանակներում արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի փողային նվագախմբի ելույթը: ՀՀ պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցի հայորդիների հիշատակին:

Տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ ՈՒԽ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։

Խնձորեսկում տոնական միջոցառումները եզրափակվեցին գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո), Պարի պետական անսամբլի մասնակցությամբ: Գալա համերգին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: ՀՀ Նախագահը մինչ այդ այցելել է Մխիթար սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

 


http://armenpress.am/arm/news/908187/

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns