Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

SOCIETY

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման  շրջանակում վարչապետ Կարապետյանը դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող  գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ:

նչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաև ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Լոռու մարզում  նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ:  Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. ապրիլին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Կարբոնի արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել  2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ (մսի (հալալ) արտադրությամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին, ներդրումների ծավալը կազմում է  30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: Վարչապետը ողջունել է իրանական ընկերության կողմից մեր երկրում նման խոշորածավալ ներդրումային ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը շահագրգռված է դրա հաջող իրականացմամբ և պատրաստ է ցանկացած  հարցով աջակցել:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածք և ծանոթացել այն զբոսաշրջային առումով գրավիչ հանգստյան գոտի դարձնելու ներդրումային ծրագրի վերաբերյալ մշակված առաջարկություններին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է «Թթու ջուր» հանգստյան գոտու ու Բոշյան փողոցի բարեկարգում, Բոշյան փողոցում հասարակական սպասարկման օբյեկտի կառուցում և արգելոց հնավայրի հիմնում: Կարեն Կարապետյանը կարևորել է  համակարգված աշխատանքների իրականացումը՝ ներդրողներ ներգրավելու և բիզնես ծրագիրն իրականացնելու համար:

Վարչապետի վանաձորյան այցի հաջորդ կանգառը նախկին «ԶԱԳՍ»-ի շենքի տարածքն էր. վարչապետը ծանոթացել է այստեղ ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններին և պատասխանատուների հետ քննարկել դրան վերաբերող հարցեր: Այստեղից կառավարության ղեկավարը քայլել է դեպի Վանաձորի Թումանյան հրապարակ, ծանոթացել քաղաքում աղբահանության և մաքրության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Վանաձորի քաղաքապետին՝ ավելի հետևողական լինել քաղաքի մաքրության պահպանման հարցում և արդյունավետ կազմակերպել աղբահանությունը:

Այցի ավարտին Կարեն Կարապետյանը եղել է նաև  քաղաքի «Մոր և մանկան այգում», ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns