Սյունիքում շմոլ գազից երեք մարդ է թունավորվել
SOCIETYՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Արփինե Հ-ն, 1978 թ. ծնված Արմիդա Խ.-ն և 1952 թ. ծնված Ժասմեն Խ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



