ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիևի հետ քննարկել են բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը:
Ալիևն առանձին հանդիպել է նաև ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
Հոկտեմբերի 6-ին համանախագահներին ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



