Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Արմավիրի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

SOCIETY

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը հոկտեմբերի 6-ին  վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզպետը նախ անդրադարձել  է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը մարզպետին հանձնարարել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի  մասին  հնարավորինս իրազեկել մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին: Այս պահին խնդրով հետաքրքրվող շուրջ 45 ֆերմերների համար կազմակերպված է դասընթաց, որը կհեշտացնի հետագայում նրանց կողմից ներկայացված ծրագրերի մասնակցությունը: Արդեն իսկ լիզինգով առանձին ֆերմերների կողմից մարզ է ներկրվել 6 տրակտոր և  գյուղգործիքների 2 համակազմ:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ.  այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 84.5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 344 միլիոն դրամով:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 171 աղբավայրերից 125-ը մաքրվել և փակվել է: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 186,4 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 1.6 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես մարզում 49.6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ներդրումներ են կատարվել՝ ավարտված և շարունակվող ծրագրերի տեսքով: Ավարտված ծրագրերով ստեղծվել է շուրջ 400 աշխատատեղ, իսկ շարունակվող ծրագրերով կստեղծվի ևս 1000-1200 աշխատատեղ: Գյուղատնտեսական աշխատանքների շրջանում մարզում ստեղծվում են 3000-3500 սեզոնային աշխատատեղեր:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր՝ հատկապես անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացմանը:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացնել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:

Մարզպետը նաև ներկայացրել է կրթության ոլորտում արձանագրված արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ 2017-2018 ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 34915, նախորդ ուսումնական տարվա 34049-ի փոխարեն:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California