Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Արևմուտքը Սիրիայում ինքն իր հետ է շախմատ խաղում

INTERNATIONAL NEWS

Սիրիական Իդլիբում կառավարական բանակն ու դաշնակիցները շարունակում են կատարյալ մղձավանջ ապահովել իսլամիստական խմբավորումների համար: Երեկ տեղացած հերթական օդային հարվածների արդյունքում, ՌԴ ՊՆ–ի փոխանցմամբ, Իդլիբում ոչնչացվել են Ջեբհաթ ան–Նուսրայի ևս 49 գրոհայիններ, նրանց թվում՝ հարավային սեկտորի 7 դաշտային հրամանատարներ: Վերջիններիս կենտրոնի մասին տեղեկությունները դարձյալ ստացվել էին հետախուզական մարմինների միջոցով: Բայց առավել կարևորվում է այն փաստը, որ այս անգամ սպանվել են հիմնականում ՌԴ–ից Սիրիա մուտք գործած այնպիսի արյունարբու հրեշներ, ինչպիսին, օրինակ, Նուսրայի ղեկավարի խորհրդական Աբու Թուրաբ ադ Դաղեստանին, կամ՝ Աբու Ալի աշ–Շիշանին՝ Չեչնիայից: Պակաս կարևոր չէ և այն, որ ոչնչացվել է նաև Իդլիբի Աբու–էդ–Դուհուր բնակավայրի մոտ տեղակայված գետնափոր նուսրայական զինապահեստը, որտեղ շուրջ 1000 տոննա զենք ու զինամթերք էր պահվում, այդ թվում՝ հրթիռային հրետանու համար նախատեսված:

Որքան էլ տարօրինակ հնչի՝ այս ընթացքը բոլորովին չի ուրախացնում տարածաշրջանում հակաահաբեկչական պայքարի ջատագովներին, և նույնիսկ կարոտյալներին օժանդակության կոչված հումանիստական կազմակերպություններն են լարված հետևում իսլամիստների պարտությանն ու Սիրիայի վերականգնման՝ այս ֆոնին աշխուժացող թեմային: CARE International, International Rescue Committee, Norwegian Reugee Council, Oxfam, Save the children հեղինակավոր կազմակերպություններն, օրինակ, ընդհանուր մի հայտարարությամբ նպատակահարմար չեն գտել օժանդակել Սիրիայի վերականգնման ծրագրերին, քանի որ՝ «դա կարող է նպաստել իշխող ռեժիմի ամրապնդմանը և ավելի շատ վնաս, քան օգուտ բերել»: Մյուս կողմից էլ՝ չպետք է զարմանալ. այս մարդիկ, իրենց «Սիրիայի բարեկամներ» կոչելով, դեռ սեպտեմբերի 18–ին էին խնդրի շուրջ համաժողով կազմակերպել ԱՄՆ–ում, որի ընթացքում էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, թե՝ «Անհրաժեշտ է հստակ հայտարարել իրանցիներին, ռուսներին և Ասադի ռեժիմին, որ մենք չենք կարող որպես գաղափարակիցներ օժանդակել Սիրիայի վերականգնմանն այնքան ժամանակ, քանի դեռ խնդրին քաղաքական լուծում չի տրվել: Ինչպես ասված է ՄԱԿ–ի 2254 բանաձևում՝ այն ենթադրում է անցումային շրջան և Ասադի հեռացում»: Ասել կուզի՝ միջազգային կազմակերպությունների նման պահվածքն ի սկզբանե՛ էր պետք կանխատեսել, և ոչ մի The American Conservative պարբերական էլ անհրաժեշտ չէր, որպեսզի հասկանայինք հակաասադական արտաքին ալյանսի մարտավարությունը: Այլ բան է, որ, իհարկե համաձայնել պարբերականի այն դիտարկմանը, որ հաշվի առնելով Սիրիայի բանակի հաջողությունները՝ Դամասկոսում հիմա նույնիսկ Հըզբոլլահն է շատ ավելի շահեկան դիրքերում հայտնվել, քան՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը, և հենց այդ դիրքից կասկածի տակ առնել այս նոր ուղերձը, որի իմաստը հետևյալն է՝ կշարունակենք երկարաձգել Սիրիայի ժողովրդի տառապանքն այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը իշխանության ղեկին է: Եվ քանի որ Իրանն ու ՌԴ–ն չեն կարող նման ահռելի միջոցներ տրամադրել երկրի վերականգնման համար, հատկապես հակամարտության քաղաքական կարգավորման բացակայության ֆոնին, որքան էլ Ասադը հաղթանակ տոնի՝ այս անգամ էլ ինչ–որ պահի բռնկվելիք սոցիալական բունտը կրկին քաղաքական զինված պայքարի հուն կուղղորդվի:
Անկեղծ ասած՝ սա խայտառակություն է, և լավ է, որ՝ դժվար իրականանալի: Դուր է գալիս ոմանց, թե՝ ոչ, բայց իսլամիստների ձեռքին հասարակ ժողովրդի տառապանքն ու բանակի հաղթանակը հրեշների նկատմամբ՝ հենց հանրության ներսում ձեռքբերված այն քաղաքական բալանսն է և պատմական համաձայնությունը, որի մասին այդքան խոսում են «Սիրիայի բարեկամները»: Ավելին՝ այս մարտավարությամբ Արևմուտքը Սիրիայում ոչ թե շահում, այլ նրան անդառնալիորեն է մղում Ռուսաստանի, Իրանի, այժմ նաև՝ փափուկ ուժի կիրառման վարպետ Չինաստանի («Փաստը» վերջերս գրել էր, թե ինչպես Չինաստանում Սիրիայի դեսպանության կազմակերպած միջոցառմանը, միայն շինարարության ոլորտից, քանի չինական կազմակերպություններ էին ներկայացել՝ հենց տեղում խոշոր պայմանագրեր կնքելով) գիրկը: Ոչ ոք նաև չգիտի, թե հետագայում ինչ դիրքորոշում կունենան տարածաշրջանի մյուս երկրները, որոնք նույնպես չեն կարող հաշվի չնստել հաղթող կողմի հետ: Եվ վերջապես՝ չի կարելի չնկատել նաև այն փաստը, որ սիրիացի փախստականները սկսել են «ոտքերով քվեարկել» Ասադի օգտին, եթե վերադառնում են «ատելի ռեժիմի գիրկը», փոքրիկ արհեստանոցներ, տաղավարներ բացում և նույնիսկ փլատակների քարերով ինքնուրույն վերականգնում իրենց տները: Այնպես որ, շարունակել այն քաղաքականությունը, որ պաղեստինյան Գազայում է վարվում, և հույսեր տածել, թե Սիրիայի ավերակների ու աղքատության երկարաձգմամբ հնարավոր է նորից բունտ ապահովել Ասադի նկատմամբ՝ նշանակում է չհասկանալ, որ իսկապես ինքդ քեզ հետ ես շախմատ խաղում և ինքդ քեզ շախ ու մատ հայտարարում...

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead