Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է կանադահայ մանկավարժ Վարդի Դանիելյանին

POLITICS

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ սոցիոլոգ-մանկավարժ, լրագրող Վարդի Դանիելյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված նրա ակտիվ, նախաձեռնողական, ստեղծարար աշխատանքները, շնորհակալություն հայտնեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու և նոր ինքնատիպ ու հետաքրքիր կրթական, մշակութային ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամության համար: Նախարարը առանձնակի ջերմությամբ ողջունեց  «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը միանալու համար և նշեց. «Սիրելի՛ Վարդի, մեծ գնահատանքի է արժանի Ձեր սփյուռքագիտական աշխատությունները, այն բազմաթիվ գիտական, մանկավարժական հոդվածներն ու սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք բոլորը ծառայում են մեկ նպատակի՝ պահպանել ու զարգացնել հայի բացառիկ տեսակն ու հրաշագեղ մայրենին, ազգային մշակույթն ու ավանդույթները: Բայց Ձեր կայացրած սկզբունքային, ազնիվ ու օրինակելի որոշումն ուղղակի հիացրեց ինձ՝ հայրենադարձվել, հաստատվել  Հայրենիքում և զբաղվել արևմտահայերենի ուսուցմամբ, որպեսզի Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները չմոռանան արևմտահայերենը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդի Դանիելյանը ներկայացրեց Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի պատվիրակության՝ Արցախ կատարած այցի մանրամասները. « Տպավորված եմ Արցախ աշխարհով, իսկ ամենից շատ՝ ժողովրդի ջերմությամբ: 28 հոգով եղանք Արցախում, 5 օր վայելեցինք այդ հրաշագեղ բնությունը. չեմ կարող նկարագրել հիացմունքս:  Շրջեցինք  Արցախի տեսարժան վայրերով, եղանք գյուղերում, Շուշիում, հանդիպեցինք սահմանները պաշտպանող զինվորներին: Փորձեցինք  մի փոքր օգտակար լինել նրանց»:

Վարդի Դանիելյանը ներկայացրեց Սփյուռքում հայ երեխաների մեջ ազգային ինքնության կայծեր վառելուն, ազդակներ հաղորդելուն, հայի ոգին աթնացնելուն ուղղված իր նոր ծրագրերը, նշելով. «Պետք է ակտիվ և նախաձեռնող լինել, քայլ առնողը որոնում ու գտնում է խնդիրների լուծման ճանապարհը: Ես պետք է ազգագրություն դասավանդեմ, մեր տիեզերական պարը սովորեցնեմ, որի խորհուրդը հայի հոգու ու մարմնի ներդաշնակությունն է, ենթագիտակցությունից բխող մեր պարն ինքնաեկ է, արյան մեջ է, մեր շուրջպարերը միասնության խորհուրդն են կրում: Իսկ «Արի տուն» ծրագիրն ուղղակի աներևակայելի ազդեցություն է գործում մեր երեխաների վրա, երբ նոր են դասերը սկսվում, ես չեմ կարողանում նրանց դասարան տանել, ամեն անգամ դասն սկսելուց առաջ  Հայաստանով գինովցած՝ նրանք խնդրում են «տասը վայրկյան Հայաստան, հետո միայն դաս» ու երգում են հայրենիքի երգերը, հետո ամեն մեկն իր երազանքն է ներկայացնում, թե ինչպես պետք է նպաստի Հայրենիքի հզորացմանը: Կրթությունը պետք է լինի մշակութային, ոգեղեն, ազգային»:

Քննարկվեցին կրթական խնդիրներին, հայադարձությանն ու հայրենադարձությանն առնչվող այլ հարցեր:

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform