Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշումն ու գործընթացը «տուպիկից» դուրս հանելու տեսլականը

INTERVIEW

Past.am-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ.

– Պարոն Գրիգորյան, Արցախյան հակամարտության բանակցությունների շուրջ նոր էջի հնարավորություն տեսնո՞ւմ եք: ՀՀ և Ադրբեջանի նախագահի ՄԱԿ–ի ելույթներից, արտգործնախարարների հանդիպումից հետո կարծիքներ կան, որ որոշակի շեշտադրումներ են փոխվել:

– Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպես ենք մեկնաբանում ելույթները: ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ–ում միանշանակ էր ու հստակ՝ Ղարաբաղը պետք է անկախանա, ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի: Եթե Ադրբեջանն այսօր սկսեց հարգել և ընդունել դա, ապա՝ այո, նոր էջ կարող է լինել: Այլ ձևով ես նոր էջ ունենալու հնարավորություն չեմ տեսնում: Արցախի ժողովրդի իրավունքը պետք է հարգվի, բայց համոզված չեմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան:

Իսկ ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը, կարող եմ ասել, որ հանդիպումներն, իհարկե, պետք են:

Այդ ձևով գոնե պետք է փորձել շոշափել տրամադրությունները, միգուցե մի բան փոխվի: Հանդիպումների անհրաժեշտությունը հերքել չեմ կարող, բայց այնպես չէ, որ դրանց միջոցով լուրջ փոփոխություն կարելի է կատարել: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի դիրքորոշման մեջ ես փոփոխություն չեմ տեսնում: Իրենք ասում են՝ ազատեք տարածքները, նոր կխոսենք ձեզ հետ: Եթե կա մեկը, ով Ադրբեջանի այդ դիրքորոշման մեջ փոփոխություն կտեսնի, շատ ուրախ կլինեմ: Բայց վերջին 3–4 տարիներին Ադրբեջանի դիրքորոշումը նախապայմանային է:

Ես արտգործնախարարների հանդիպման ժամանակ չտեսա և չզգացի, որ փոփոխություններ կան:

– Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան: Ավելի վաղ նրանք հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստում: Այս ֆոնին բանակցային սեղանի շուրջ վերադառնալու որևէ տեսլական կա՞:

– Ես չեմ տեսնում: Ցանկացած դեպքում ակնհայտ է, որ եթե ուզում ենք ինչ–որ բան շարժվի, նախագահների հանդիպումներ կազմակերպելը ճիշտ է: Ակնհայտ է, որ բավականին երկար ժամանակ բանակցություններ չկան: ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ եղան, բայց ռեալ բանակցությունները չեն վերսկսվել:

Ամեն դեպքում պետք է դիտարկել, թե ի՞նչ քայլեր են անում Ադրբեջանը, Թուրքիան: Թուրքիայի ՊՆ նախարարն Ադրբեջանում հայտարարեց՝ մենք Ադրբեջանի հրահանգը կկատարենք: Այսինքն՝ այս ընդհանուր ֆոնը տեսնելով ու լսելով Ադրբեջանի առաջին դեմքերի հայտարարությունները, ես ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսնում: Չեմ տեսնում նաև բանակցային գործընթացը վերսկսելու շանսը: Բայց նախագահների հանդիպմանը նախապատրաստվելը դրական է: Միայն նախագահների մակարդակով հանդիպումը կարող է այս «տուպիկ»–ից դուրս գալու իմպուլս տալ:

– Արցախը որպես կողմ դուրս է բանակցություններից: Առանց Արցախի խնդրի լուծում տեսնո՞ւմ եք:

– Ընդհանուր առմամբ՝ պատճառները շատ են: Լուծումը կախված է և՛ արտաքին, և՛ ներքին խնդիրներով, ինչպիսին, օրինակ՝ Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունն է: Բայց կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Արցախը որպես կողմ բանակցություններում ներգրավված չէ: Արցախի ժողովուրդը ինքնորոշում է պահանջում, ժողովուրդը պայքարում է, ինչպե՞ս է, որ դու իր կարծիքի հետ հաշվի չես նստում: Ակնհայտ է, որ առանց Արցախի հարցը չի կարող լուծվել: Արցախը պետք է բանակցային գործընթացի կողմ դառնա և դա միայն դրական ազդեցություն կունենա: Բանակցությունները «տուպիկի» մեջ են նաև այն պատճառով, որ Արցախը գործընթացից դուրս է:

Աննա Բադալյան

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia