Գերմանիայում մոլեգնում է «Քսավիեր» ծովամրրիկը. մի շարք քաղաքներում զոհեր են գրանցվել
INTERNATIONAL NEWSԲեռլինի փրկարար ծառայությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ պայմանավորված «Քսավիեր» ծովամրրիկով:
Ինչպես հայտնում է DW.com-ը, հոկտեմբերի 5-ին կես ժամվա ընթացքում մայրաքաղաքի փրկարարները շուրջ 50 զանգ են ստացել՝ օգնության խնդրանքով: Համբուրգի փրկարար ծառայությունը հայտնել է շուրջ 800 կանչի մասին՝ կապված անբարենպաստ եղանակի հետ:
Ծովամրրիկի հետևանքով 6 մարդ է զոհվել: Համբուրգում արմատախիլ եղած ծառն ընկել է ավտոմեքենայի վրա՝ դառնալով մեքենայում գտնվող կնոջ մահվան պատճառը:
Նոյ Կարշտեդտ քաղաքում մահացել է բեռնատարի վարարոդը, որի վրա ևս ծառ է ընկել: Մյուս 4-ը նույնպես մահացել են մեքենայում գտնվելիս Բրանդենբուրգում:
Փոթորիկի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ինքնաթիռների նախաթռիչքային սպասարկումը, ինչպես նաև Բեռլինի Տեգել և Շյոնեֆելդ օդանավակայաններ ժամանած ինքնաթիռների ուղևորների իջեցումը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:



