ՀՀ ԱԺ նախագահը պարգևատրել է մի խումբ ուսուցիչների
SOCIETYՀՀ ԱԺնախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 դպրոցի տնօրեն Իզաբելլա Մարգարյանը, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Արեգա Գրիգորյանը, Երեւանի թիվ 159 ավագ դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Անտոնյանը, Արարատի մարզի Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նունե Սահակյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
Պարգեւատրված մանկավարժներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Շնորհավորում եմ ձեզ այս տոնականօրվա առթիվ: Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը եւս մեկ առիթ է գնահատանքի եւ երախտիքի խոսքեր հնչեցնելու ձերհասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության եւ այնջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին»:
Արա Բաբլոյանը մանկավարժներին մաղթել է առողջություն եւ բարեկեցություն:



