Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ տարածքում մեկնարկել է «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը

INTERNATIONAL NEWS

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում՝ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների ուժերի և միջոցների հետ, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և  ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ:

Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության շրջանակում գործողությունները խաղարկվում են երկու պետությունների տարածքում, իրականացվում է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք:

Հոկտեմբերի 3-ին ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները:

Հետախուզության ղեկավարման կետի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը:

Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում շարունակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլը:

Զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարի կողմից առաջադրվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզության ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում.

- հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն,

- հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով,

- հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում: 

Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈՒ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը:

«Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

 

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development