Երեւանի Հանրապետության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
SOCIETYԵրեւանի Հանրապետության 79 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է մեկ ժամ առաջ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց մեկ ժամ անց հաջողվել է հանգցնել բնակարանում բռնկված հրդեհը։
Հրդեհը սկսվել է շենքի հինգերորդ հարկի բնակարանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ բարձր ձայն են լսել, դուրս են եկել եւ նկատել են կրակը, ահազանգել փրկարար ծառայություն։ Այդ պահին բնակարանում ոչ ոք չի եղել։
Թե ինչից է բռնկվել հրդեհը, մեզ հետ զրույցում ԱԻՆ աշխատակիցները չասացին՝ նշելով, որ դեռ պարզ չէ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



