Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին. ՀՀ ԱԳ նախարար

SOCIETY

 ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըհոկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական Միության Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը՝ դեսպան Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Պատվիրակության կազմում են Եվրամիության անդամ բոլոր պետությունների անվտանգության հարցերով դեսպաններին ներառող ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները, ԵՄ Խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան աշխատակիցներ։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական Միության հետ տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումների անցկացումը։

Գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի և ԵՄ միջև ծավալվում է ընդգրկուն փոխգործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում: Նախարար Նալբանդյանն արժևորեց ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը:

Հանդիպմանն արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Բաքուն տարիներ շարունակ հրաժարվում է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները ու դրանով խոչընդոտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղմանը։ Նախարարի խոսքերով՝ Բաքուն մշտապես մերժում է համանախագահ երկրների առաջարկությունները։ «Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը անվերապահ իրականացում։ Բաքուն պետք է ապացուցի իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած միջազգային իրավունքի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանն ու հանգուցալուծման տարրերին, որոնք մշակվել և ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջականություն»,- շեշտեց Հայաստանի արտգործնախարարը»: 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League