ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան հուշագիր են ստորագրել ռազմական նշանակության արտադրանքի գնման վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և Սաուդյան Արաբիայի ռազմա-արդյունաբերական ընկերությունը Կրեմլում կայացած ռուս-սաուդյան գագաթնաժողովի ավարտին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք վերաբերում են Սաուդյան Արաբիայում ռազմական նշանակության արտադրանք թողարկելուն:
Մասնավորապես, հուշագիր է ստորագրվել «ռազմարդյունաբերական արտադրանքի տեղայնացման գնման վերաբերյալ», ինչպես նաև թագավորությունում Կալաշնիկով А-103 տեսակի հրացանի և փամփուշտների արտոնագրված արտադրության կազմակերպման պայմանների մասին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արքա Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հոկտեմբերի 4-ին պետական այցով ժամանել է Մոսկվա: Այսօր կայացել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թագավորի այցը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը: Ուրբաթ նախատեսվում է հանդիպում անցկացնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:



