Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի նոր հնարավորությունը

POLITICS

ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած տեղի ու դերի մասին, թերևս, շատ է խոսվում: Այսօր մեր երկրի առջև ծառացած հիմնական գերխնդիրներից մեկն էլ սույն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միավորի շրջանակներում սեփական տեղի ու դերի վերաարժևորումն է ու այն կարևորագույն հարցը, թե ինչ դերակատարություն կարող է վերապահված լինել մեզ մի պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, թե մեր ունեցած հնարավորություններն այնքան էլ անսահմաափակ չեն: Ակնհայտ է, որ այսօր մենք խնդիր ունենք առավելագույնս ինքնադրսևորվելու ու ինքնառեալիզացվելու մեկ ընդհանուր աշխարհատնտեսական այն  տարածքի  շրջանակում, ինչպիսին Եվրասիական տնտեսական միությունն է:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում կայանալու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի կազմակերպիչն ու նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Պետք է նկատել, որ սույն իրադարձությունը Հայաստանի համար գերկարևոր է հատկապես այն առումով, որ աննախադեպ հնարավորություն է ընձեռվում մեզ՝ ոչ միայն ԵԱՏՄ, այլև համաշխարհային մասշտաբներով ճանաչելի դարձնելու Հայաստանը, երկիրը դուրս բերելու համաշխարհային տնտեսական արենա, վերածելու Արևմուտքն Արևելքին կապող օղակի, ներդրումներ ներգրավելու, շրջափակման պայմաններում երկիրը, իրոք, վերածելու աշխարհամասեր շաղկապող երկրի: Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն այս իմաստով, իրոք,  կարող է բեկումնային լինել՝ հատկապես, եթե հաշվի առնենք աշխարհում ներկայումս ստեղծված ոչ այնքան սովորական իրավիճակը, երբ Արևմուտքն ու Արևելքը միմյանց հետ տնտեսական հարաբերություններ  կառուցելիս ակնհայտորեն զգում են միջնորդ երկրների կարիքը: Հայաստանը, անկասկած, կարող է ու պետք է հանդես գա այդ միջնորդի դերում, քանի որ մեր երկրի աշխարհարգրական դիրքը դա թույլ է տալիս: Միայն այն, որ Մեղրիում ստեղծված տնտեսական ազատ գոտուց մինչև իրանական երկաթուղի ընկած տարածությունը կազմում է ընդամենը 40կմ, արդեն իսկ ստեղծում է բացառիկ հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև այլ շահագրգիռ այլ երկրների համար՝ հենց այստեղ կազմակերպելու արտադրություն ու հեշտորեն արտահանելու երրրորդ երկրների շուկա: Պետք է նկատենք, որ նման շահագրգռվածություն է նկատվում հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից, որն, ինչպես հայտնի է, այժմ էքստրաօրդինար իրավիճակում է՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով: Փոխադարձաբար արևմտյան կապիտալն իր հերթին ևս պակաս շահագրգռված կարող է չլինել այս հարցում, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն իր կողմից փոխադարձ պատժամիջոցներ է սահմանել համապատասխան երկրների դեմ: Եվ ահա այստեղ է, որ Հայատանի համար իրական հնարավորություն է ստեղծվում՝ կամրջելու ներկայումս միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրների տնտեսություններն ու հանդես գալու յուրատեսակ միջնորդի դերում:

Այսպիսով՝ ի՞նչ  են առաջարկում համաժողովի կազմակերպիչները: Շատ պարզ բան. փորձ է արվելու Հայաստանը դարձնել բիզնես հարթակ ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների համար, ստեղծելու  երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների յուրատեսակ հարթակ: Ասել կուզի՝ Հայաստանն ինտեգրել աշխարհին, վերջ տալ մեկուսացվածությանն ու մեր երկրի տնտեսությունը դարձնել համաշխարհային տնտեսության անքակտելի մասնիկը՝ մեզ համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ:

Իհարկե,  մեկ կարևոր հանգամանք ևս ոչ մի կերպ չի կարելի աչքաթող անել. դա պետության ունեցած դերակատարությունն է այս ամենում: Պետք է բոլորին պարզ լինի մեկ բան՝ այս ամենը հնարավոր կարող է դառնալ միայն այն պարագայում, եթե պետությունն իր կողմից կարողանա հստակ երաշխիքներ ներկայացնել նույն բիզնես շրջանակներին ու իր կողմից անել ամեն ինչ՝ համապատասխան նպատակներն ի կատար ածելու համար: Կլինի այդ կամքն ու վճռականությունը, ուրեմն՝ համաժողովը կծառայի իր բուն նպատակին, չի լինի նման վճռականություն, այդ պարագայում որևիցե էական ձեռքբերում չի կարող գրանցվել: Առաջընթացն ու զարգացումը վաստակում են, այլ ոչ երբեք որպես շնորհ ստանում: Սա պետք է պարզ լինի բոլորին:

 

Էռնեստ Ջանփոլադյան

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders