Կառավարությունը արտոնություն տվեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության ծրագրին
ECONOMICSԿառավարությունը բավարարեց «Նյուպլաստ» ընկերության կողմից ներկայացված գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ընկերությունն արտադրելու է կաթիլային ոռոգման համակարգերի համար նախատեսված պլաստմասե խողովակներ:
«Նոր արտադրության մեջ ներդրվելու է 3 մլրդ դրամ՝ ստեղծելով 25 նոր աշխատատեղ: Արտադրության ծավալը տարեկան կկազմի 2 մլրդ դրամ»,- ասաց Մելքոնյանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



