«Տոյոտաների» սիրահար Կամո Ադամյանը
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը, ով ամիսներ առաջ է այս պաշտոնում նշանակվել, վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ադամյանը հայտարարագրել է թվով հինգ անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն ու երեք հողմաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել երեք ավտոմեքենա, որից երկուսը նույն մակնիշի են: Այսպես, Ադամյանին են պատկանում «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I», «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» և «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան արժեթղթեր ունի և իր բաժնեմասը գնահատվում է 50 հազար դրամի չափով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



