Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Դատարկ դահլիճներում շոուն ճիշտ չէ.Գյումրիին համաչափ զարգացում է պետք՝ մեկ փողոցով մարդկանց չես գրավի

SOCIETY

Մեր հյուրն է «Շիրակ կենտրոն» Վարչապետ Կարեն Կարապետյանըտարեսկզբին Շիրակի մարզ կատարած այցելությունից հետո հայտարարել էր, որ ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7–ն ընդունվել է: Կառավարության ներկայացուցիչները մինչ օրս կարևորում են Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությունը: «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ուղղությամբ ևս քայլեր էին ձեռնարկվում: 

– Պարոն Թումասյան, վարչապետի այցից հետո բավականին ժամանակ է անցել: Բիզնես ծրագրերի իրագործման շունչը զգո՞ւմ եք: Հասարակական հատվածի հետ այս ընթացքում քննարկումներ եղե՞լ են:

– Վարչապետը հայտարարեց, որ տարբեր մարդիկ պետք է գան Գյումրի՝ մասնավորապես «Կումայրի» արգելոցի զարգացմանն ուղղված նպատակով: Գլոբալ առումով որևէ բիզնես ծրագրի ծանոթ չեմ՝ կա Գյումրին որպես տուրիստական քաղաք դարձնելու տեսլականը:
Պետությունը, եթե շատ էլ ցանկանա, չի կարող այնպիսի բիզնես ծրագիր ստեղծել, որի միջոցով կապահովի ամբողջ քաղաքի ճյուղային զարգացումը:

Կումայրին այսպես թե այնպես կար, իրենք չէ, որ կառուցում են:

Իրականում իրենք մի քանի խնդիր պետք է լուծեն՝ առաջինն աղքատության կրճատումն է: Քանի դեռ աշխատատեղերի միջոցով աղքատությունը չի կրճատվել, մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու: Շուտով ձմեռ է, մարդիկ վառելիք չունեն, իսկ տնակները գազաֆիկացված չեն: Միայն նպաստի հույսով ապրող ընտանիքները ոչ միայն սովի, այլև ցրտահարության կմատնվեն:

Վառելիքի և սննդամթերքի խնդիրները հրատապ պետք է լուծվեն: Արհեստական շնչառության պես մի բան է պետք, որ մարդիկ ի վիճակի լինեն իրենց միջոցով քաղաքը վերականգնել:

Մի քանի մեծահարուստ ընտանիք արտագաղթող ընտանիքներից երեք–չորս բնակարան է գնել: Գիտեմ նաև, որ երկու փոքրիկ հյուրատներ են կառուցվում: Բայց սա բիզնես ծրագիր չէ: 60–70 հազար գործազուրկ ունեցող քաղաքին 10 աշխատատեղ ունենալն էլի բան է: Բայց արտագաղթն ու աղքատությունն ավելի արագ տեմպերի են հասնում, քան իրենց պատկերացումներն են:

Իսկ հասարակական սեկտորի հետ քննարկում չի եղել՝ հասարակության և ժողովրդի հետ երկխոսություն չկա: Երբ մարդիկ ճակատագրի, կյանքի ու երեխաների առողջության խնդրի առաջ են կանգնած, չի կարելի ամեն ինչ շոուի վերածել: Տխուր միջոցառումներ, համերգներ կանեն, իսկ լքված և դատարկ դահլիճներում շոուն ճիշտ չէ: Հիմա այդ վիճակն է:
– Իսկ Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու ուղղությամբ նկատելի ծրագրեր կա՞ն:
– Զբոսաշրջություն ասելով հասկանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների այցը՝ այն էլ միայն ամռան ամիսներին: Բացի այդ, մի քանի ժամով են գալիս: Ի տարբերություն նախորդ տարիների, տուրիստական գործակալություններն այցերի ժամերը շատացրել են, բայց մարդիկ գալիս են ու արագ հեռանում:

Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են արագ հեռանում, երբ Շիրակի մարզը շատ պատմաճարտարապետական կառույցներ ունի: Ուղղակի գրավիչ չենք դարձնում: Իշխանության ներկայացուցիչներին պատկանող բիզնեսները, սրճարանները և խանութները Երևանում են, և իրենք շահագրգռված են, որ զբոսաշրջիկը Երևանի իրենց կառույցներում գումար ծախսի:

Այս համատեքստում ծիծաղելի է, որ հույսը դրել են միայն տուրիզմի զարգացման վրա:
Ինչ վերաբերում է նկատելի ծրագրերին, ապա այս տարի մեկ փողոց սալիկապատվեց ու նորոգվեց: Իհարկե, լավ է: Լավ է նաև հյուրատների հիմնումը: Բայց միայն այդքանով խնդիրները չեն լուծվի: Սա զարգացման փոքր նշույլ է, բայց քաղաքը ահավոր ծանր վիճակում է

Պարզապես քաղաքի համաչափ զարգացման ծրագրեր պետք է մշակել: Իրենք ուզում են մեկ փողոցով գրավել մարդկանց: Դա չմտածված ծրագիր է, որը կխանգարի քաղաքի համաչափ զարգացմանը:

 

ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns