Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր օրենքը թանգարաններին կօգնի զերծ մնալ հնարավոր ցնցումներից

SOCIETY

Կառավարությունը դեռևս նախորդ՝ 5–րդ գումարման ԱԺ–ի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագիծը, որն արդեն այս գումարման ԱԺ–ի պատգամավորների կողմից քննարկվել և արդեն իսկ ուղարկվել է կառավարություն:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծն ունեցել է խոցելի և անհստակ ձևակերպումներ: Օրենքն անթերի դարձնելու և նման բացերը հնարավորինս շտկելու համար այն արդեն քննարկման նախնական փուլ է անցել մշտական հանձնաժողովում: Դրան հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ:

«Առաջարկությունները բազմաթիվ են եղել, բայց բոլորն էլ ուղղված են օրենքի արդյունավետության բարձրացմանն ու կատարելագործմանը: Օրենքով նախատեսվում է հստակեցնել պետական, մասնավոր, համայնքային թանգարանների գործառույթները, հավատարմագրման պայմանները և այլն: Առաջարկվող օրենքի նախագծով բոլոր թանգարաններն իրենց արժեքային ամբողջ տիրույթով ու համակարգով պետք է ամրագրված լինեն համապատասխան պետական ռեեստրում:

Երկրորդ կարևոր հարցը թանգարանային իրերի օտարման և տեղաշարժի ինստիտուտի հստակեցմանն է վերաբերում, ինչը կարևոր է մեր մշակութային արժեքների անվտանգության պահպանման տեսանկյունից: Հաջորդ հարցը, որը կրկին շատ կարևոր է, վերաբերում է այն շենքերի օտարմանը, որտեղ տեղակայված է թանգարանը»,– ասաց Վ. Բոստանջյանը:
Ի դեպ, նախորդ Սահմանադրությամբ իրավունք կար պետական կարիքների անվան տակ օտարել ցանկացած շինություն: Եվ ցանկացած շենքի վրա «աչք» ունեցող փողատեր կարող էր «կազմակերպել», որ այս կամ այն շինություն, այդ թվում նաև թանգարանի շենք, պետական կարիքների անվան տակ հայտնվեր օտարման ցանկում: Նման դեպքերը հնարավորինս բացառելու և հետագայում նման փորձության առջև չկանգնելու համար, անհրաժեշտ է եղել նաև նշված օրենքի նախագծում հստակություն մտցնել:

Հանձնաժողովի նախագահը խոսելով օրենքի նախագծում ներառված թանգարանային նմուշների օտարման իրավունքի մասին դրույթներին նշեց, որ օտարել, չի նշանակում վաճառել, այլ թանգարանային մեկ առարկան կարող է փոխանակվել մեկ այլ թանգարանում պահվող մեկ այլ առարկայով, որոնց նյութական արժեքները համարժեք են միմյանց: Նման փոխանակումները նույնպես պետք է իրականացվեն ոչ թե սիրողական մակարդակով, այլ՝ մասնագիտական խմբերի կողմից տրված եզրակացությունների հիման վրա, որտեղ հստակ նշված կլինեն փոխանակում իրականացնելու կամ մերժելու գիտական հիմնավորումները:

«Օրենքի նախագծում բազմաթիվ պահեր կան, որոնք հարկավոր է հստակեցնել: Պետք է հնարավորինս սահմանենք բոլոր կարևոր դրվագները, ստացել ենք բազմաթիվ առաջարկություններ, որն ամբողջացրել և ներկայացրել ենք Մշակույթի նախարարությանը: Օրենքի անհրաժեշտությունը ակնհայտ է, սակայն այն կծառայի ոլորտի արդյունավետ կառավարմանը, եթե հնարավորինս անթերի լինի և նպաստի ոլորտի զարգացմանը: Եվ այդ է պատճառը, որ ամեն ջանք գործադրել են, որպեսզի նախագիծն առավել լայն քննարկվի ոլորտի մասնագետների կողմից»,– ասաց Վ. Բոստանջյանը:

ԱԺ մշտական հանձնաժողովին կարող են առաջարկություններ ներկայացնել բոլոր թանգարանները և այն կազմակերպությունները, որոնք ամբողջությամբ պատկերացնում և տիրապետում են թանգարանային արվեստի նրբություններն ու առանձնահատկությունները:

Խոսելով համայնքային թանգարանները զբոսաշրջային փաթեթներում ներգրավելու և այդ ճանապարհով այդ ինստիտուտը զարգացնելու մասին Վ. Բոստանջյանն ասաց, որ մինչ օրս համայնքային թանգարանները եղել են այս կամ այն անհատի նախաձեռնության արդյունք, բայց նոր օրենքը նպատակ է հետապնդում նաև, որպեսզի նման թանգարանները նույնպես հնարավորություն ունենան ներգրավվելու տարբեր ձևաչափերում և բարելավեն իրենց դիրքերը, բոլոր առումներով:

«Այդ հարցը շատ կարևոր է և տուրօպերատորները պետք է աշխատեն այդ ուղղությամբ, քանի որ մեր համայնքներում գործող թանգարանները նույնպես իրենցից մեծ արժեք են ներկայացնում: Եվ հարկավոր է, որ զբոսաշրջիկների համար համայնքային այցելություններ կազմակերպելու ժամանակ հաշվի առնվի նաև այս հանգամանքը: Համայնքային թանգարաններում պահվող ցուցանմուշները նույնպես իրենցից մեծ արժեք են ներկայացնում և հարկավոր է այնտեղ կուտակված ինֆորմացիան հետաքրքիր մատուցելով նրանցից ստանալ մեծ լիցք և դրան զուգահեռ բարձրացնել նաև հեռավոր մարզերում գործող թանգարանների աշխատանքի արդյունավետությունը»,– ասաց Վ. Բոստանջյանը:

 «Փաստ»

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League