Վանաձորում 61-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Արթուր Հովսեփյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 75 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 152 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



