Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Քրդերը կոնկրետ պատասխան են սպասում ԱՄՆ–ից

INTERNATIONAL NEWS

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում սեպտեմբերի 30–ին բաց խնդրագիր է հրապարակվել՝ (petitions.whitehouse.gov) իրաքյան Քուրդիստանի անկախությանն օժանդակելու նպատակով: «Բոլոր արդարամիտ մարդիկ վրդովված են այն բանից, որ անկախությանն ուղղված՝ քրդերի օրինական, դեմոկրատական և խաղաղ ձգտումներն Իրաքի, Իրանի և Թուրքիայի կառավարությունների կողմից ընդունվում են ուժի չարաշահմամբ, սպառնալիքներով և ծաղրուծանակի մարտավարությամբ»,–ասված է խնդրագրում, որի հեղինակները մտադիր են 100000 ստորագրությունների միջոցով ամերիկյան կառավարության ուշադրությունը հրավիրել խնդրո առարկայի վրա: Խնդրագիրն, այսպիսով, ԱՄՆ կառավարությունից պահանջում է.

• Միանշանակ պաշտպանել քուրդ ժողովրդին Իրաքում,

• Դեմ կանգնել ցանկացած սպառնալիքներին, ուժի կիրառմանը, շրջափակմանը, տեղաշարժման սահմանափակմանը և քրդերին ահաբեկելու փորձերին:
• Հնարավոր բոլոր եղանակներով օժանդակել ազատ, անկախ և սուվերեն Քուրդիստանի խաղաղ կազմավորմանը:

Հետաքրքիր է, որ այս ձեռնարկը հաջորդեց նախորդ օրը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթին, որում հետևյալն էր ասվել. «Նահանգները չեն ճանաչում միակողմանի հանրաքվեն: Քվեարկությունը և դրա արդյունքները լեգիտիմ չեն: Մենք շարունակում ենք պաշտպանել միասնական, դաշնային, ժողովրդավար և բարգավաճող Իրաքին»: Պետքարտուղարը Բաղդադին ու Էրբիլին կոչ էր արել նաև զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրը լուծել երկխոսությամբ և բոլոր ջանքերը կենտրոնացնել ԴԱԻՇ–ի դեմ պայքարի վրա, ինչը, պարզվում է, շփոթեցրել է քրդերին: Kurdistan24 TV–ի փոխանացմամբ՝ Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի մամլո խոսնակը հոկտեմբերի 1–ին հրապարակել է ԱՄՆ–ին ուղղված քրդական պաշտոնական պատասխանը՝ կոչ անելով հարգել քուրդ ժողովրդի օրինական իրավունքը: «Քուրդիստանի ժողովուրդը, որ հատկապես Սադդամ Հուսեյնի, այնուհետ՝ ԴԱԻՇ–ի դեմ պայքարում, հետևողականորեն և էնտուզիազմով պաշտպանեց Նահանգներին, խորապես հիասթափված է պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությունից: Բոլոր երկրներից ամենաշատը ԱՄՆ–ն պիտի գնահատեր և հարգեր քրդերի անկախության որոշումը, որ ձևավորվել է սեպտեմբերի 25–ին անցկացված ազատ, թափանցիկ և խաղաղ հանրաքվեում... չնայած նրան, որ մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ–ի կոչը՝ հանրաքվեից հետո բռնություններ չգործադրելու վերաբերյալ, ստիպված ենք ամրագրել, որ ո՛չ Նահանգները, ո՛չ էլ մեկ այլ երկիր ոչինչ չարին քրդերի նկատմամբ 2005–ից շարունակվող՝ Բաղդադի հակասահմանադրական և անօրինական վերաբերմունքը կանխելու համար»,– ասված է Բարզանիի գրասենյակից տարածված հայտարարության մեջ, որում նաև հույս է հայտնվում, որ ԱՄՆ–ն կփոխի իր դիրքորոշումը՝ մասնակցելով Էրբիլ–Բաղդադ երկխոսությանը: Ի դեպ, չնայած Բաղդադի մերժումին՝ խաղաղ բանակցությունների որոշումը կայացվել է քրդական Բարձրագույն քաղաքական խորհրդի ձևափոխված Հանրաքվեի կոմիտեի կողմից: Եվ սա նույնպես ակնհայտ է դարձնում այն հանգամանքը, որ քուրդ–ամերիկյան հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որում քրդերն այլևս կոնկրետ փոխհատուցում են պահանջում ԱՄՆ–ից՝ տասնամյակներ շարունակ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության գործուն աջակիցները լինելու փաստարկով: Մի բան, որ համարյա անլուծելի խնդրի առաջ է կանգնեցնում Վաշինգտոնին՝ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում ձևավորվող Թեհրան–Բաղդադ–Անկարա ալյանսի և այլ իսլամական երկրների դիմադրության, Մոսկվայի անկանխատեսելի արձագանքի, Իսրայելի քրդամետ համառության, տարածաշրջանում վարվող հակաահաբեկչական պայքարի և բազում այլ պատճառներով: «Ոչ մի երկիր և որևէ ճնշում չի կարող փոխել մեր դիրքորոշումը»,– հայտարարել է քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին՝ ազդարարելով ամերիկյան «և նալին, և մեխին» քաղաքականության ավարտը: Ինչպիսի արդյունքով՝ դժվար է ասել:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris