Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Վակ քոնսալթինգ»–ը կենսաօրգանական թափոնների ոչնչացման համալիր կստեղծի

SOCIETY

Հոկտեմբերի 11–ին տեղի կունենան «Վակ քոնսալթինգ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված կենսաօրգանական (սպանդայրին) և այլ օրգանական թափոնների ոչնչացման համալիրի վերաբերյալ հանրային քննարկումները:

2014 թ.–ից ընկերության մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել գյուղատնտեսական և անասնաբուծական տնտեսություններում, հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում, որի նպատակն էր պարզել առաջացող օրգանական թափոնների ծավալները, դրանց մոտավոր կազմը և հատկությունները, դրանք հավաքելու և ջերմային եղանակով վնասազերծելու ու ոչնչացնելու համար:

Կատարած հետազոտությունների արդյունքում 2016 թ. ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել հիմնել կենսաօրգանական թափոնների ջերմային վնասազերծման համալիր: 

Հաշվի առնելով նախկին փորձը, համալիրի հիմնական տեղադրման վայր ընտրվել է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»–ի տարածքը՝ վարձակալական հիմունքներով:

Ընկերությունն այս վայրն ընտրել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնում անցյալ դարի 80–ական թվականներին գործել է կիզարան: Ներկայում այդ կիզարանը չի շահագործվում, սակայն վառարանները և հիմնական ծխատար խողովակները պահպանվել են:

«Վակ քոնսալթինգ»–ը վարձակալել է օրգանական թափոնների ոչնչացման համալիր և դրա միջոցով նախատեսում է իրականացնել կենսաօրգանական, կլինիկական և նմանատիպ այլ թափոնների վնասազերծում: Գործունեության առաջին փուլում կօգտագործվի միայն նշված համալիրը, սակայն հետագա ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր կլինի վերագործակցել ՍԱՈՌԳՎԳ կենտրոնի կիզարանը: Ըստ նախագծի՝ գործունեության հիմնական պատվիրատուներն են լինելու սպանդանոցները, խոշոր անասնապահական տնտեսությունները և մսամթերք արտադրող կազմակերպությունները, հիվանդանոցները և բժշկական կենտրոնները, գյուղմթերք վերամշակող կազմակերպությունները, օրգանական նյութեր օգտագործող կամ արտադրող ձեռնարկությունները:

Այս ամենի համար ընտրվել է ИУ–300М մակնիշի ջերմային վնասազերծման համալիր, որը կարող է օգտագործվել ինչպես ստացիոնար պայմաններում, այնպես էլ՝ տեղափոխվել պատվերների վայր: Համալիրի շահագործման հիմնական վայրը կլինի ՍԱՈՌԳՎԳԿ տարածքը, ուր կընդունվեն թափոնները և կիրականացվի դրանց ջերմային վնասազերծումը:

Նախագծից տեղեկանում ենք, որ ՍԱՈՌԳՎԳԿ տարածքում կան բազմաթիվ փակ շինություններ, բետոնապատ հատակներով, որտեղ կարելի է ժամանակավորապես պահեստավորել թափոնները: Հետագայում նույնպես հիմնական գործունեությունը կծավալվի ստացիոնար պայմաններում, քանի որ հիմնական պատվիրատուները կլինեն խոշոր ձեռնարկությունները: Միևնույն ժամանակ, այլ վայրերից բավականաչափ մեծ պատվերների դեպքում կիրականացվի համալիրի տեղափոխում պատվերների վայր, կընտրվի բոլոր նախնական բնապահպանական և անվտանգության պայմաններին համապատասխանող տեղամաս, կտեղադրվի համալիրը և կվնասազերծվեն բոլոր կուտակված թափոնները:

Նշենք, որ համալիրի ժամային արտադրողականությունը կկազմի 70 կգ, մեկ բեռնումը՝ 300 կգ, վնասազերծման մեկ ցիկլը՝ 4 ժամ: Օրական առավելագույն արտադրողականությունը կկազմի 600 կգ՝ 2 բեռնում: Համալիրը կաշխատի շաբաթական 5 օր, 11 ամիս տարեկան, քանի որ 1 ամիս կպահանջվի համալիրի ընթացիկ և պրոֆիլակտիկ վերանորոգման համար: Լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում տարեկան առավելագույն արտադրողականությունը կկազմի 132 տ:

Ըստ նախագծի հեղինակների՝ օրգանական թափոնների բարձր ջերմաստիճանային այրումից առաջացած մնացորդները սանիտարահիգիենիկ տեսակետից անվտանգ են լինելու: Բացի այդ մինչև համալիրի թողարկումը նախատեսվում է մշակել թափոնի անձնագիր, համաձայնեցնել այն Բնապահպանության նախարարության հետ և թափոնի տեղադրումը իրականացնել ըստ այդ անձնագրի:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League