Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մեզ իռացիոնալ կռիվ է պետք` հանուն գաղափարի

SOCIETY

Past.am   Մեր հյուրն է ռեժիսոր, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գրիգոր Չալիկյանը


– Պարոն Չալիկյան, ինչպե՞ս կարող ենք ազգային մեր ուժերը համախմբել, եթե ցանկանում ենք դերակատար լինել աշխարհում: Ինչպիսի՞ ճանապարհներ են առկա:
– Դրա համար նախ պետք է «մենք» հասկացությունը հստակեցնել: Իսկ «մենքը» այսօր չկա: Այսինքն` պետք է կայանանք:

Զարմանալի է, բայց հազարամյակներ գոյատևելուց հետո նոր հանկարծ խոսում ենք կայանալու մասին: Բանն այն է, որ վերջին այս ժամանակներում մենք դադարել ենք սուբյեկտ լինել: Եվ դա պատահական չէ: Անգամ ուրախ եմ, որ ինչքան էլ ջանում են, այնուամենայնիվ, չեն կարողանում իսպառ վերացնել «մենքը»: Գոնե պահանջի դաշտում այդ «մենքը» կա: Գոնե ոմանց ընկալման մեջ կա:

Եվ ես չեմ կարծում, որ մի ուրիշ ժողովրդի, եթե պահեին նման ծայրահեղ բացասական պայմաններում, կարողանար շարունակել իրենից ինչ–որ արժեք ներկայացնել:

Հազարամյակներ շարունակ փորձել են մեզ մեզնից օտարել, ոչնչացնել մեր ինքնությունը:
Վերջերս լույս տեսավ մի հետաքրքիր գիրք` «Երկիր դրախտավայր», ուր ներկայացված է, թե ինչ են ասել օտարները հայության մասին: Ընդ որում` սկսած քարե դարից: Կարդալով այդ կարծիքները, զարմանալի բացահայտումներ ես անում: Հասկանում ես ներկայում մշակութային մեզ պարտադրվող դաշտի էությունը, տեսնում ես, որ մեզ պարտադրվող արժեհամակարգն այնպիսին է, որ դրա պայմաններում ուղղակի անհնար է դրսևորել մեր ինքնությունը:

– Իսկ նման բաները հագուրդ չե՞ն տալիս ազգային սնապարծության մեր զգացմունքներին: Որովհետև, ի վերջո, կարևոր չէ, թե մեր մասին ինչ են ասում, կարևորն այն է, թե մենք ինչ ենք:

– Խնդիրը գնահատականի մեջ չէ, այլ` ճանաչողության: Բանն այն է, որ մենք մեզ չենք ճանաչում: Իսկ սնապարծությունն այն ժամանակ է ծնվում, եթե հպարտությունը հիմք չունի:

Իմ ողջ գիտակցական կյանքում տեսել եմ, որ մենք միշտ մեր նկատմամբ հակաքարոզչություն ենք արել. մեզ ստորադասելով ուրիշներին, ստրկամտություն սերմանելով մեր մեջ, դառնալով հարմարվող և այլն, և այլն: Այն աստիճան են այսօր տարածված անբարո վարվելակերպը, քծնանքի դրսևորումները, որ զգում ես անգամ, թե այս ամենը չի կարող ինքնաբուխ լինել, դրանք արհեստականորեն ներմուծովի վիճակներ են: Որ այն ծրագրված է նախապես ու կառավարվում է ինչ–որ տեղից:

Նորից եմ կրկնում` մեր արժեքային այսօրվա համակարգը, ինչպես նաև հասարակական–քաղաքական համակարգը բոլորովին կապ չունեն մեր ինքնության հետ: Դրա համար էլ հասարակական խեղվածությունը գնալով շատանում է:

– Գուցե մենք հենց ա՞յս ենք, ինչ–որ հիմա կանք:

– Ոչ, ես համաձայն չեմ: Մեզնից ստացան այն, ինչ ուզում էին:

– Իսկ ի՞նչ էին ուզում: Եվ ովքե՞ր էին ուզողները:

– Մենք չունենք մեր երկիրը` հանձինս իշխանության, որը մերը չէ: Ես չգիտեմ, թե ո՞վ է կառավարում մեր երկիրը նրանց միջոցով: Բայց գիտեմ, թե ինչն է կառավարվում և ինչի համար է կառավարվում: Խրախուսվում է ամենը, ինչը կապված է նյութի, շահի հետ: Այլ արժեք չի գործում:

Իսկ մարդը, ով չի պատկանում տվյալ արժեհամակարգին, ինքնըստինքյան հայտնվում է լուսանցքում: Այնպես որ, մեր երկիրն այսօր կառավարում է այն շերտը, որը, հասարակության առողջ լինելու պարագայում, ընդհանրապես գոյություն չպետք է ունենար:

Միով բանիվ` սա մարդու հասարակարգ չէ, սա ազգային ինքնության պահպանման հասարակարգ չէ:

Աշխարհում ոչ մեկին ձեռնտու չէ, որ լինի նյութապես բարեկեցիկ, հոգեպես ուժեղ Հայաստան: Իսկ եթե մենք էլ չենք կարողանում ինքներս մեզ կառավարել, ապա երկրորդական է հասցեատերը, թե ով է դա անում մեզ հետ: Այնքան հզոր երկրներ կան, էլ չեմ խոսում մեր հարևանների մասին, որոնք նպատակ են դրել, որ այստեղ երկիր չլինի:
– Մենք այդքան կարևո՞ր ենք աշխարհի համար:

– Դե, պարզվում է` կարևոր ենք: Եթե ցանկանում են մեզ ոչնչացնել, ուրեմն մեզնից ինչ–որ բան ներկայացնում ենք:

– Գուցե մե՞նք ենք ուզում մեզ ոչնչացնել. մեր թափթփվածությամբ, մեր փնթիությամբ, մեր անկազմակերպվածությամբ, միմյանց նկատմամբ ագրեսիվությամբ...

– Իսկ ինչո՞ւ նույն այդ հայը կարող է ուրիշ երկրներում այդ որակները չունենալ: Բանն այն է, որ մեզ համառորեն տանում են բացասական այդ արժեհամակարգի ճանապարհով:
– Ու մենք կուլ ենք տալիս խայծը:

– Ես վերջերս խոսում էի նախկին մեր իշխանավորներից մեկի հետ: Ասում էր` ինձ ստիպում էին: Ես շատ էի ուզում ազնիվ ապրել, հրաժարվում էի կաշառքից: Տարիներ շարունակ դիմադրում էի: Հետո կուլ գնացի:

Այնպես որ, իմ ասածն է` նման կենսակերպը պարտադրվում է. այս համակարգի մեջ այլ կերպ ապրել չես կարող: Իսկ կաշառք վերցնելն արդեն դա միայն վերցնողի խնդիրը չէ, այն միջավայր է, ընտանիք է, ի վերջո, համակարգ է...

– Այդպես է գուցե այսօր ամբո՞ղջ աշխարհում. նյութն է տիրում մարդուն: Միայն Հայաստանը չէ այդպիսին:

– Իսկ ես ուզում եմ իմ երկիրն այդ օրենքով չապրի: Ես ինչո՞ւ իմ կյանքն ու ինձ պետք է պայմանավորեմ ուրիշներով: Ես ուզում եմ ապրել լավագույն երկրում. ո՞վ կարող է ինձ ստիպել հակառակն անել:

Ի վերջո, երկիրը մեր շուրջը չէ, այն բոլորիս մեջ է: Պետք է ընդունենք, որ այսօր ռազմաճակատի գիծը չի անցնում աշխարհագրական որևէ տարածքով. այն անցնում է ամենքիս միջով: Որովհետև քաղաքակրթական պատերազմի սահմանը մեր մեջ պետք է ճշտենք ու հասկանանք, թե մենք ո՞ր կողմում ենք` լույսի՞ կողմում ենք, թե` խավարի:
Իսկ այս կռիվն աշխարհում ամեն տեղ է ընթանում: Եվ առաջին հերթին ընթանում է հենց մարդկանց հոգեբանության մեջ:

– Այսինքն` ընտրության ժամանակնե՞ր են, ճամփաբաժա՞ն է:

– Ես համոզված եմ, որ այդ կռիվը միշտ էլ եղել է: Իհարկե, այսօր ավելի ագրեսիվ դրսևորումներ է ստացել: Եվ այս դեպքում իմ հերոսը Դոն Կիխոտն է, որը կռվում է հողմաղացների դեմ: Որովհետև իրական հերոսների հետ կռվելով` մենք հաղթանակ չենք ապահովի: Մեզ իռացիոնալ կռիվ է պետք` հանուն գաղափարի: Նույն Դոն Կիխոտն է ասում` երազանքը առանց հավատի մեռած է, ինչպես հավատը` առանց պայքարի: Առանց երազանքի մարդը, Սանչո, անասուն է. եզրափակում է նա:

Իսկ մեզնից այսօր երազն են խլել, պայքարն էլ ինքնանպատակ է, այն ընթանում է փոքր սուբյեկտների դեմ: Արդյունքում` մենք երազը տանուլ ենք տալիս:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League