Վթար Քարաշեն-Տեղ գյուղերի ճանապարհին . վարորդի վիճակը ծանր է
SOCIETYՀոկտեմբերի 2-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Տեղ գյուղերի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RP 005 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ք.) եւ «ԳԱԶ 53» մակնիշի 34 AL 784 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Գ. Ք.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



