Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

CULTURE

 Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ է համարում: «Ջազի սրբազան հրեշ» Գալիանոն կրկին Հայաստանում է`համերգներով հանդես գալու հայ երաժշտասերների առջև: Հոկտեմբերի 24-ին ճանաչված ակորդեոնահարը ելույթ ունեցավ «Մեցցո» ակումբում և համերգից հետո պատասխանեց Արմենպրես-ի հարցերին:

Գալիանոն առաջին անգամ չէ Հայաստանում

Ես ինձ մի քիչ ճնշված եմ զգում, որովհետև միշտ չեմ կարողանում երկար ժամանակ մնալ այստեղ: Շատ կարճ ժամանակով եմ գալիս, փորձ անցկացնում ու համերգ ունենում: Առաջին անգամ եկել էի այստեղ իմ կնոջ հետ, մի քիչ երկար էինք մնացել, կարողացանք այցելել որոշ վայրեր: Հաջորդ անգամ արդեն Վահան Մարտիրոսյանի հետ (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր-խմբ.) մենք հույս ունենք նախագիծ անել և ներկայացնել հայկական երաժշտությունը, այդ թվում` Ազնավուրի գործերը: Հավանաբար այս նախագիծը մեկ կամ 1,5 տարի հետո կլինի:

Համագործակցություն Շառլ Ազնավուրի հետ

30 տարի առաջ ձայնագրվել եմ Ազնավուրի հետ: Վերջերս ձեռքս ընկավ մի ձայնասկավառակ, որ 1983 թվականին էինք ստեղծել: Բայց մենք միշտ հանդիպել ենք մասնագիտական նպատակով: Նա իրոք մեծ պրոֆեսիոնալ է: Ես կարծում եմ, որ պետք է պատվել նրան, և հաջորդ տարի Ազնավուրի երաժշտությունը ներկայացնել:

ԳալիանոնՋազի սրբազան հրեշ» մականվան մասին

Ովքեր ինձ սիրում են`այդպես են անվանում, բայց միգուցե կան մարդիկ, ովքեր չեն հավանում, և հաստատ նրանք էլ ուրիշ անունով են կոչում ինձ:

Աստոր Պիացոլան ինձ շատ է օգնել

Ես Պիացոլայի աշակերտը չեմ եղել: Նա ինձ օգնել է, որ ես կարողանամ իրականացնել իմ նպատակները, որ իմ սեփական երաժշտությունը կարողանամ ստեղծել: Հետագայում ես Պիացոլայի հիշատակին նվիրեցի իմ գործերից:

Հայրս ակորդեոն էր նվագում..

Ես չեմ ընտրել ինձ համար երաժշտական գործիք: Տեսել եմ, թե ինչպես է հայրս ակորդեոն նվագում, երբ երեխա էի: Ես ուզում էի անել նույնը, ինչ որ նա էր անում:

..Շատ հրաշալի ակորդեոնահարներ կան այստեղ, աշխարհում: Միակ դժվարությունն այն է, որ բավական ծանր գործիք է` մոտ 13 կգ է կշռում: Բայց ես պետք է փորձեմ հաղթահարել (ժպտում է):

Հոկտեմբերի 25-ին Գալիանոն համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Կարծում եմ, որ բավականին մեծ հանդիսատես կլինի: Ես պետք է նշեմ, որ փորձ եմ ունեցել երաժիշտների հետ, և այն հիանալի է անցել:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար,Աստոր Պիացոլայի մեկնաբանկոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն  ծնվել է Ֆրանսիայում  1950-ին:  Դաշնամուր և  ակորդեոն սկսել է  նվագել  4 տարեկանից:  Առաջին ուսուցիչը  հայրն էրակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն:  Այնուհետև  եր աժշտական ​​ուսումը շարունակել է  Նիցցայի կոնսերվատորիայումՈւսմանը զուգահեռմասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների և  երկու տարի անընդմեջ` 1966-67 թվականներին այդ մրցույթներում  զբաղեցրել առաջին տեղը:1973-ին  Գալիանոն տեղափոխվում է Փարիզ և   մի քանի տարի համագործակցում Կլոդ Նուգարոյինվագախմբի հետորպես  դիրիժոր,  գործիքավորող և  կոմպոզիտորՀամագործակցում  է նաև Շառլ ԱզնավուրիԶիզի Ժարմենի  և  այլոց հետ: 1983-ինԱստորՊիացոլայի նախաձեռնությամբ,   Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է< i>  Կոմեդի Ֆրանսեզորտեղ  հանդես է  գալիս որպես բանդոներահարայնուհետև նաևգործիքավորող  և  կոմպոզիտոր:  1991-ին  Գալիանոն  ստեղծում  է   «նոր մյուզետ»  ոճը և այս ոճով ձայնագրում է ալբոմ:   

Ռոզա Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California