Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Բեսթ Վեստերն Փարադայս»–ի դելֆինաթերապիան զայրացրել է հանրությանը

SOCIETY

«Փաստ»    Օրեր առաջ «Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի տեսահոլովակ, որը տեղեկացնում էր հյուրանոցում դելֆինաթերապիաներ անցկացնելու ծառայության մասին:

«Արդեն գործում է իր տեսակի մեջ բացառիկ և տարածաշրջանում միակ ծառայությունը` դելֆինաթերապիա և լող դելֆինների հետ: Դելֆինաթերապիան մեծ հնարավորություն է սահմանափակ կարողություններով երեխաների վերականգնման և միջավայրի ճիշտ ընկալման համար: Դելֆինների հետ լողը տալիս է դրական լիցքեր, ինչի շնորհիվ վերականգնվում և ամրապնդվում է իմունային համակարգը: Սիրով տեղեկացնենք, որ մեր հմուտ մասնագետները` արտերկրում գործող տարիների փորձ անցած «Морская Звезда»–ի լավագույն մասնագետներն են, ովքեր հոգ են տանում և՛ ձեր, և՛ դելֆինների առողջության մասին: Յուրաքանչյուրի համար անհատական հատուկ ծրագիր կկազմվի ըստ առողջական վիճակի գնահատման` լավագույն արդյունքի հասնելու համար: Դելֆինների համար կառուցված է հատուկ լողավազան` բաղկացած հանգստի և լողի գոտիներից, և որն ունի ծովի ջրի բոլոր բնական տարրերը»,– ասված է տեսանյութին ուղեկցող մեկնաբանության մեջ:

Տեսանյութից տեղեկանում ենք, որ այդ դելֆինները բերվել են Սոչիից, և հատուկ շեշտվում է, թե նրանք ծնվել են հենց լողավազանում: Ինչը հավանաբար ըստ հյուրանոցի սեփականատիրոջ՝ կարող է մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ բնության այդ հրաշք կենդանիներին անազատության մեջ պահելու համար: Տեսանյութում անգամ ասվում է, թե շենքը հատուկ դելֆինների համար է կառուցվել, ջուրն էլ ունի հատուկ դելֆիններին համապատասխան աղիություն:

Երևի թե ավելորդ է հիշեցնել, թե ինչպիսի աղմուկ էր բարձրացվել սրանից 7 տարի առաջ Երևանի դելֆինարիումի հետ կապված, և թե ինչպես էին բնապահպաններն ու ակտիվիստները պայքարում դրա գոյության դեմ՝ փորձելով պաշտպանել դելֆինների կյանքը:

Ի դեպ, հյուրանոցի այս նորամուծությունը նույնպես չի վրիպել վերջիններիս հայացքից: Հաշված ժամերի ընթացքում հյուրանոցի ֆեյսբուքյան էջի միջին գնահատականը դարձել է 1,9՝ «շնորհիվ» 230 օգտատերի, ովքեր էջը գնահատել են 1 միավոր: Նշենք, որ հոդվածը պատրաստելու ընթացքում բացասական գնահատականներ դնողների թիվն ավելանում էր, իսկ հյուրանոցի ֆեյսբուքյան էջի գնահատականը իջնում:

Ինչ վերաբերում է այս էկզոտիկ ծառայության արժեքներին, ապա դրանք տատանվում են 15–20 հազար դրամի սահմաններում: Այսպես՝ դելֆինների հետ լողի 15 րոպեն կարժենա 20 հազար դրամ, իսկ մինչև 10 տարեկան երեխաների դեպքում ծնողը կվճարի 5 հազար դրամ։
Հյուրանոցի ադմինիստրացիայից փորձեցինք մանրամասներ ճշտել դելֆինների՝ Հայաստանում և ապա հյուրանոցի լողավազանում հայտնվելու, արդյունքում էլ՝ բիզնես նպատակներին ծառայելու օրինականության, ինչպես նաև ծառայության իրականացման թույլտվության վերաբերյալ: Հյուրանոցի աշխատակիցը, լսելով մեզ հուզող հարցերը, խոստացավ հեռախոսահամարը փոխանցել տնօրենին՝ լիարժեք պատասխան ստանալու նպատակով:

Հավելենք, որ հյուրանոցի ֆեյսբուքյան էջում իրենց նոր ծառայության մասին տեղեկացնելուց հետո, էջը ողողվել է բացասական մեկնաբանություններով թե՛ բնապահպանների և թե՛ պարզապես ոչ անտարբեր մարդկանց գրառումներով, ովքեր հյուրանոցի ղեկավարությանը կոչ են անում հրաժարվել այդ գաղափարից ու կենդանիներին վերադարձնել վայրի բնություն:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank