ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
SOCIETYԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը երբեք չպետք է մոռանալ եւ հավելել. «Մոլորակի յուրաքանյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան, որպեսզի հիշի եւ չմոռանա տեղի ունեցածը»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



