Հայաստանում հոկտեմբերի 2-3-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 01-ին և 04-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 02-03-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 02-03-ին կնվազի 5-6 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում
Հոկտեմբերի 01-ին և 04-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 02-03-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
5
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard



