Մակրոն. Եվրամիությանը թվային ոլորտում բարեփոխումներ եւ ներդրումներ են անհրաժեշտ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությանը թվային ոլորտում բարեփոխումներ եւ ներդրումներ են անհրաժեշտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թվային ոլորտում բարեփոխումները, փոխակերպումները եւ ներդրումները թույլ կտան մեզ չեմպիոն դառնալ», - ասել է Մակրոնը` ելույթ ունենալով Տալլինում ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է Եվրոպայի թվային զարգացման համար մեկ միասնական ճանապարհային քարտեզ ունենալ:
Մակրոնը նշել է, որ Տալլինում կայացած հանդիպումը թույլ է տվել Եվրամիության ղեկավարներին մի շարք հարցեր ստուգել: «Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին վերջին հանդիպման համար: Սա թույլ տվեց մեզ եվրոպական փոխակերպումների հեռանկարների վերաբերյալ կարծիքներ փոխանակել: Քննարկումը շատ ազատ ստացվեց: Եվրոպան բարեփոխումների կարիք ունի, քանի որ հինգ, տասը տարի անց շատ ուշ կլինի Եվրամիության բարեփոխման համար », - ասել է Մակրոնը:



