Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Շիրակ մարզպետն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

SOCIETY

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի և Սարապատ խոշորացված համայնքների կողմից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացված ծրագրերից արդեն հաստատված է 4 ծրագիր՝ ուղղված գյուղատնտեսության աջակցությանը, ճանապարհների սպասարկման ու կոմունալ ծառայությունների բարելավմանը՝ տեխնիկական վերազինման ճանապարհով:

Ընդհանուր բյուջեն կազմում է 739.11 մլն. դրամ կամ 1.5 մլն. ԱՄՆ դոլար: ՀՀ Շիրակի մարզից «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին» թվով 34 մասնակցության հայտ են ներկայացվել՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգախնայող և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Շիրակի մարզում իրականացված այս, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր սեպտեմբերի 29-ին կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզապետը նաև խոսեց խնդիրների մասին՝ թվերի լեզվով: ՀՀ Շիրակի մարզում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արտադրանքը 48% է, ինչը բավական ցածր ցուցանիշ է: Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արտադրանքում ՀՀ Շիրակի մարզի մասնաբաժինը 2016 թվականին կազմել է 4%: Մարզի տնտեսության հիմնական հատվածը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, բայց գյուղատնտեսական տեխնիկայի արդիականացման հարցում կա լուրջ խնդիր:

«Առաջին անգամ ունենք ՀՀ վարչապետի լուրջ հանձնարարականը, որ մարզի գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը դիտվի այգեգործությունը»,-նշեց Արթուր Խաչատրյանը: Շիրակում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 47.6 մլրդ դրամ, ակտիվ ձեռնարկությունների քանակը կազմում է 5853, աշխատատեղերը 28976:

«Մարզի խնդիրներին միայն թվերի լեզվով ծանոթ լինելն, իհարկե, բավարար չէր, այստեղ արդեն խնդիրների բազմաշերտությունն եմ տեսել, տարածաշրջանների ու մարդկանց տարբերությունը: Պետք է հասկանալ, որ խնդիրները տարբեր են ու դրանց առաջացման պատճառները և օբյեկտիվ, և սուբյեկտիվ հիմքեր ունեն: Մարզը, բնականաբար, ունի խնդիրներ, որոնց ախտորոշման և արմատական լուծումների առաջադրման համար ենք տրամադրել աշխատանքային առաջին 100 օրերը: Մեկ կարևոր փոփոխություն պետք է հաստատ արձանագրեմ, որ մարզպետարանից դուրս եկող փաստաթղթերում էականորեն ավելացել են առաջարկություններն ու դիտողությունները, մենք աշխատել ենք նախաձեռնություններով հանդես գալ»,-նշեց մարզպետը:

Մարզպետը վստահեցրեց՝ ամեն ինչ արվել է գործարար ձեռնարկները խրախուսելու, ներդրումային ծրագրերի մուտքը մարզ ապահովելու համար:

«Ներդրումային երկու ծրագիր կա, որոնց մասին շուտով հստակորեն կխոսենք: Ուրախացնողն ինձ համար համայնքային զարգացման ծրագրերի մասով կատարված աշխատանքներն էին: Մարզի համայնքները պատասխանատու աշխատանքային խմբերի հետ բավական ակտիվ աշխատեցին, մշակվեց 38 ծրագիր, որոնցից 16-ը անցան նախնական քննարկումերը: Դրանց մի մասի իրականացման համար հաստատ միջոցներ կտրամադրվեն»:

Մարզպետը կարևորեց նաև զբոսաշրջության զարգացումը, ընդգծելով, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին, զբոսաշրջության համար չափազանց հետաքրքիր վայրեր կարող են լինել. «ՀՀ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ նույնպես կարևորում է Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելը, պետական աջակցությունն արդեն իսկ զգացվում է: Մենք մեր հերթին հանդիպումներ ենք ունեցել այս բնագավառի տարբեր ներկայացուցիչների, տուրիստական ընկերությունների հետ: Ամեն ինչ պետք է անենք, որ մարզը գրավիչ կերպով ներկայացվի զբոսաշրջիկներին»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League