Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Բնական է, որ Հայաստանի ռազմական բյուջեն աճում է, քանի որ ունենք իրեն շատ ագրեսիվ պահող հարևան. ռազմական փորձագետ

POLITICS

Razm.info մասնագիտական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում է, որ ռազմական ոլորտի բյուջեն ձևավորում են ըստ առաջնահերթությունների, ըստ մարտահրավերների: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ 2018 թվականին ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն բավականին շատ է նախորդ տարվանի համեմատ:

«Մենք գիտենք մեր մարտահրավերների մասին: Բնական է, որ Հայաստանի ռազմական բյուջեն աճում է, քանի որ ունենք անընդհատ սպառազինվող, շատ ագրեսիվ իրեն պահող հարևան: Հաշվի առնելով Ադրբեջանի ծախսերը, Ադրբեջանի՝ ծանր սպառազինության անընդհատ գնումները՝ մենք պետք է փորձենք հնարավորինս արդյունավետ ձևով նրանից հետ չմնալ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին կառավարությունը հաստատել է 2018-ի պետական բյուջեի նախագիծը, որը մինչև հոկտեմբերի 1-ը ուղարկվելու է Ազգային ժողով: Եկող տարվա բյուջեով նախատեսվում է կտրուկ՝ 37 միլիարդ դրամով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք հաջորդ տարի կկազմեն 246.8 միլիարդ դրամ կամ ավելի քան 514 միլիոն դոլար, նախորդ տարի պետբյուջեով այդ ոլորտին հատկացվել էր 209,8 մլրդ դրամ:

Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ բյուջեն նախատեսված է՝ սկսած սպայական կազմի աշխատավարձերը վճարելու գումարից, վերջացրած առօրյա պատվերների համար անհրաժեշտ գումարներից: Նա նաև նկատեց, որ պետք է ֆինանսներ հատկացվեն ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Ապրիլյան պատերազմից հետո մեծ ոգևորությամբ լուսաբանվում էր, թե ինչպես են կահավորվել դիրքերը, նոր սարքավորումներ են ավելացել և այլն: Բայց պետք է միշտ հիշել, որ այդ սարքավորումներն անընդհատ պետք է վերանորոգել, թարմացնել և այլն: Այսինքն՝ այդ բոլոր ծախսերը կան և միշտ էլ լինելու են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ բավականին կմեծանան բյուջեի հատկացումները ռազմական ոլորտի ուսումնասիրության համար, որին պետք է հետևի Հայաստանում ռազմարդյունաբերությամբ զբաղվելը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ բյուջեն նախատեսելիս նաև պետք է հաշվի առնել սպայական կազմի աշխատավարձերի բարձրացման հարցը, շատերը լքում են ծառայությունը նաև աշխատավարձի ցածր լինելու և տարիներ շարունակ այն չբարձրանալու պատճառով, Կարեն Վրթանեսյանը դժվարացավ պատասխանել՝ վիճակագրական տվյալներին ծանոթ չլինելու պատճառով:

«Մենք ունենք նաև դեմոգրաֆիական խնդիր, չգիտեմ՝ աշխատավարձերը բարձրացրե՞լ են, երբ և ինչպես, բայց գիտենք, որ տարիների ընթացում գնաճ է լինում, ծախսերը շատանում են, և ժամանակ առ ժամանակ այդ աշխատավարձերը պետք է ինդեքսավորվեն»,-ասաց նա՝ նշելով, որ իհարկե, նման բաները հաշվի առնվում են բյուջեն նախատեսելիս:

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ բյուջեից ռազմական ոլորտին տրամադրվող գումարներն իրենց արդյունավետությունը ցույց են տվել. դրա ապացույցը, ըստ նրա, սահմանին հարաբերական անդորրն է: 

«Դա նշանակում է, որ կա ինչ-որ բալանս, կա հավասարակշռություն: Հակառակ դեպքում՝ Ադրբեջանն առիթը չէր կորցնի ինչ-որ ռազմական արկածախնդրության դիմելու: Քանի դեռ այդ բալանսը պահպանվում է, կարող ենք ասել, որ այդ գումարներն աշխատում են»,- ասաց նա:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ այս տարի Ադրբեջանն իր ռազմական բյուջեն կրճատել էր, իսկ Հայաստանը բարձրացնում է, մենք պետք է համեմատություններ անե՞նք, նա պատասխանեց․ «Իրականում այդ հասարակ թվաբանությունը մի փոքր սխալ է, որովհետև հաշվի պետք է առնել ոչ թե մեր բյուջեն նրանց հետ, կամ տանկերի քանակը և այլն, այլ պետք է հաշվի առնել բազմակի գործոններ՝ սկսած ռելիեֆից, վերջացրած գուցե նաև քաղաքական գործոններով: Զուտ թվաբանությունը սխալ մոտեցում է»,- ասաց նա:

 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders