Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՄ առաջնորդի կարծիքով կուսակցության ձեռքբերումներն ավելի շատ են եղել, քան կորուստներն ու բացթողումները

INTERNATIONAL NEWS

«Սեպտեմբերի 27–ին ԱԻՄ ծննդեան օրն է։ Ուղիղ 30 տարի առաջ կոմունիստական կայսրութեան ողջ տարածքում (ներառեալ Արևելեան Եւրոպայի երկրները) հրապարակաւ սկսեց գործել առաջին ժողովրդավարական այլընտրանքային կազմակերպութիւնը։ Ուղիղ 27 օր անց այն սկսեց հրատարակել նոյն կայսրութեան տարածքի առաջին քաղաքական այլընտրանքային պարբերականը՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ շաբաթաթերթը։ Դա հայ ժողովրդի քաղաքագիտական մեծագոյն ներդրումն էր համամարդկային քաղաքակրթութեան մէջ։ ԱԻՄ–ը քսան մէկ տարի ընդհատակում գործած ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (ԱՄԿ) գործի անմիջական շարունակողն էր։ ԱՆհուսալի թուացող պայմաններում առաջնորդուելով նախնեաց հաւատով ու մեծագոյն սիրով ԱՄԿ–ԱԻՄ–ը մեզ հասցրեց մի հանգրուանի (միջազգային իրաւունքի տէր ազգի կարգավիճակի), որը կարող է օրինաւոր իշխանութեան պայմաններում հզոր առաջընթացի մեկնարկահիմք լինել։ Օրհնուեն համամարդկային ընտանիքում մեզ՝ հայերիս, արժանապատիւ տեղ ապահոված հայորդիները. հաւերժ խոնարհում Հայկազ Խաչատրեանի, Ստեփան Զատիկեանի, Մովսէս Գորգիսեանի և ԱՄԿ–ԱԻՄ միւս նուիրեալների յիշատակին:
Պարույր Հայրիկյան»

Այս գրառումը ԱԻՄ նախագահը կատարել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ԱԻՄ–ի 30–ամյա տարեդարձից առաջ, ինչն էլ առիթ հանդիսացավ հետահայաց դիտարկում կատարել հասարակական–քաղաքական գործչի կողմից հիմնած կուսակցության երեկվան ու այսօրվան, որոնք իրարից բավականին տարբեր են:
«Փաստի» հետ զրույցում Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ ինքն ու իր կուսակիցները ժամանակին նպատակային և գաղափարական ճիշտ ընտրություն են կատարել: Եվ ամենակարևորը՝ գաղափարականի ներսում սկզբունքային են եղել և կարողացել են պատմական փաստ ու անառարկելի իրողություն արձանագրել, որ հայ իրականության մեջ առաջին անգամ հայ ժողովրդին հաջողվել է համազգային նշանակության ծրագիր մշակել և ոչ միայն տեսնել, այլ մասնակցել դրա իրականացմանը:

ԱԻՄ–ը, որն ԱՄԿ–ի շարունակությունն էր, ոչ միայն Սովետական կայսրության առաջին քաղաքական կազմակերպությունն էր, որը թարմություն բերեց հայ քաղաքական դաշտում, այլ նաև իր առջև առաջնային խնդիր դրեց և հանրաքվեի ճանապարհով Հայաստանի անկախության գործընթացն իրականացրեց: Այսինքն, իր նպատակին հասավ անկախության մասին հրապարակավ խոսելուց ընդամենը 4 տարի անց: Եվ որքան էլ որ չարակամներն ասեն, թե դա ԱԻՄ–ը չէր, դա միայն խոսում է նրանց անիրազեկության մասին, քանի որ հենց ԱԻՄ–ն էր, որ այդ հարցը բարձրացրեց և ստիպեց հանրաքվեի մասին օրենք ընդունել: «Մենք էինք, որ օգնեցինք արևմտյան առողջ ուժերին հետևողական լինել Գորբաչովին ծնկի բերելու հարցում»,– ասաց Պ. Հայրիկյանը:
Նորագույն պատմության մեջ ԱԻՄ–ի ներդրման մասին խոսելով՝ Պ. Հայրիկյանը շեշտեց, որ հարկավոր է նկատի ունենալ նաև, որ կուսակցության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը հայ ժողովրդի քաղաքագիտական մեծագույն և միակ ներդրումն է համաշխարհային քաղաքակրթության մեջ: Այդ մասին վկայում է նաև ԱՄՆ–ի պահպանողականների ժողովում ԱՄՆ–ի փոխնախագահի կողմից Հայրիկյանին տրված պատվո տախտակը, որի վրա գրված է՝ «300 մլն մարդու ազատագրումը նախաձեռնողին և իրականացնողին»:

«Դա ոչ թե ինձ է ուղղված, այլ՝ մեր ժողովրդին: Շատ անիրազեկներ ասում են, որ Հայաստանի անկախությունը արցախյան շարժման արդյունք է, բայց իրականում արցախյան շարժումը նոր որակով ներկայացնելը հենց ԱԻՄ–ի հիմնական ներդրումներից մեկն է: Նախկինում բոլորը մտածում էին՝ ինչպես Մոսկվային համոզեն, որ Արցախն անկախություն ձեռք բերի: Եվ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մենք կարող ենք նման որոշում ընդունել: ԱԻՄ–ը դա էլ սովորեցրեց և ինչպես բոլորս ականատես եղանք՝ Արցախի մարզային խորհուրդն առաջին անգամ ինքնուրույն որոշեց գործել ու անկախության հռչակագիր ընդունեց: Այնպես որ, ԱԻՄ–ը մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է և նրա ոչ միայն 30–ամյակը, այլ ցանկացած ամյակը նշելը պետք է ոչ միայն ԱԻՄ–ի, այլ բոլորի խնդիրը լիներ, քանի որ այն մշտապես ցույց է տվել և տալիս ապագայի ճանապարհը»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Ու եթե կուսակցության ձեռքբերումները քաղաքական հասարակական գործիչը մեկ ամբողջություն է համարում, ապա ԱԻՄ–ի կորուստների մասին խոսելով նա նշեց, որ եթե խոսքը անհատների մասին է, ապա դրանք կարող են լինել, իսկ ԱԻՄ կուսակցության դեպքում ամբողջության մեջ բոլոր քայլերն էլ ճիշտ են եղել:
Խոսելով նախկին ԱԻՄ–ական Աշոտ Նավասարդյանի կողմից հիմնած ՀՀԿ–ի՝ արդեն երկար տարիներ իշխանություն լինելու, իսկ ԱԻՄ–ի՝ քաղաքական կյանքում ինչ–որ տեղ նաև մոռացված լինելու և մեծ հաշվով քաղաքական դաշտում որևէ կերպ ներկայացված չլինելու մասին՝ նա նշեց, որ ԱԻՄ–ը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գաղափարական պայքար է մղում, իսկ նախկին ԱԻՄ–ականի ստեղծած ՀՀԿ–ն մահացել է Ա. Նավասարդյանի մահանալու հետ միասին:

«Աշոտի մահանալուց հետո Վազգեն Սարգսյանն իր թայֆայով, ովքեր համաձայն էին, որ ժողովուրդը թեկուզ 100 %–ով ուրիշին ընտրեր, բայց իրենց թեկնածուն «ընտրվեր», Հանրապետականի անունը վերցրեցին և շարունակեցին իրենց ոճով առաջ շարժվել: Այնպես որ դա չի կարելի Աշոտ Նավասարդյանի հիմնած կուսակցությանը վերագրել, քանի որ նա անկախական լինելով, չէր կարող Հայաստանը դարձնել Ռուսաստանի ստրուկը»,–ասաց ԱԻՄ առաջնորդը:

Ինչ վերաբերում է իր հիմնած կուսակցության՝ քաղաքական էլիտայում ներկայացված չլինելուն, Հայրիկյանը նշեց, որ ինքն ու իր կուսակիցները որպես անձինք ներկայացված են երկրի նույնիսկ գերէլիտայում, և մարդիկ խոնարհվում են իր և թիմակիցների ներդրումների առջև, բայց ամենակարևորն այն է, որ ԱԻՄ–ն արդեն 30 տարի է պայքարում է ազատ ու անկախ Հայաստան ունենալու համար:

«Ազատ ու անկախ Հայաստան իրավագիտորեն նշանակում է մշտապես ինքնորոշման իրավունք ունեցող քաղաքացիների երկիր: Եվ դա ոչ թե բառերով պետք է լինի, այլ՝ Սահմանադրությամբ: Եվ դրանից ելնելով էր, որ մենք սահմանադրական բարեփոխումների այս փուլում ներկայացրեցինք Սահմանադրության մեր այլընտրանքային տարբերակը: Դա կլուծեր քաղաքացիների՝ երկրի տերը լինելու հարցը: Եվ բնական է, որ հայ ժողովրդի հակառակորդներին դա չէր կարող պետք լինել: Բայց հիմա մենք մտածում ենք, որ եթե մի քանի քաղաքական ուժերի հետ կուռ համագործակցություն կայանա, մինչև տարեվերջ հնարավոր կլինի հավաքել 200 հազար ստորագրություն և կկարողանանք նոր Սահմանադրություն շրջանառության մեջ դնելու պահանջն իրացնել: Դա ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհը կլինի իշխանափոխության և քաղկալանավորների ազատության համար»,– ասաց Պ. Հայրիկյանը:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead