Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Ելք»–ը նույնպես կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

SOCIETY

Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 52 համայնքներում, որոնցից 35–ը խոշորացված են: Այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կամփոփվեն ու կներկայացվեն ընտրությունների վերջնական թեկնածուների անունները:

«Փաստը» փորձել է պարզել, թե այլ կուսակցություններ ևս հետաքրքրվա՞ծ են այս ընտրություններով: ՀՎԿ լրատվական–քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը մեզ հայտնեց, որ հստակ որոշում դեռ չկա, սակայն կարող են լինել համայնքներ, որտեղ թեկնածուներ առաջադրեն: «Վերջնական որոշում լինելու դեպքում կհայտարարվի»,– ասաց նա:

Բացի ՀՀԿ–ից ընտրություններին իրենց հստակ մասնակցությունն է որոշել նաև «Ելք» դաշինքը:

Սրա հետ կապված «Փաստը» զրուցել է Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անի Սամսոնյանի հետ:

– Նոյեմբերի 5–ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց ավելի քան կեսը խոշորացված համայնքներ են: «Ելք»–ը այս ընտրություններին պատրաստվո՞ւմ է մասնակցել և ինչո՞ւ:

– «Ելք» դաշինքը մեկ անգամ չէ, որ հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցության անհրաժեշտության մասին։ Այս պահին դաշինքը նախապատրաստվում է այդ ընտրություններին տարբեր համայնքներում ավագանու անդամության թեկնածուներ առաջադրելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարի թեկնածուներ այս պահին դեռ չունենք։

– Հաշվի առնելով այն, որ մեծամասնությունը խոշորացված համայնքներ են և ենթադրելով, որ ՀՀԿ–ն նման մեծ լիազորություններ ունեցող պաշտոնները հենց այնպես ձեռքից բաց չի թողնի՝ ինչպիսի՞ ակնկալիքներով եք պատրաստվում մասնակցել:
– ՏԻՄ ընտրություններին մենք մասնակցելու ենք նույն ակնկալիքներով, ինչ համապետականին, այսինքն՝ պայքարելու և հաղթելու։ Եվ դա միշտ այդպես է լինելու։

– Համայնքների խոշորացումից բավական շատ են դժգոհությունները: Այս պարագայում ձեր հնարավոր ընտրված թեկնածուները բազմիցս մատնանշված խնդիրներին կկարողանա՞ն լուծում տալ:

– Այո, համայնքային խոշորացումները ունենալու են հետևանքներ և խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Մենք գիտակցում ենք նաև, որ մեր առաջադրած թեկնածուները պետք է կոմպետենտ լինեն իրենց համայնքային խնդիրների վերհանման և լուծման համար։ Հետևողական և պատրաստակամ մարդիկ, որոնց դաշինքը կցանկանա առաջադրել որպես թեկնածուներ, քիչ են։ Սա է նաև պատճառը, որ առաջադրման գործընթացը բարդանում է և երկարաձգվում։

– Վերջին շրջանում սոցիալական ցանցերում շատ են հանդիպում դժգոհություններ պարունակող գրառումներ՝ ուղղված «Ելք»–ին: Վստահությունն ու համակրանքը ձեր դաշինքի նկատմամբ պակասե՞լ է, և արդյո՞ք դա կարող է անդրադառնալ ընտրողների հետագա որոշման վրա:

– Այդ դժգոհությունները եղել են և՛ դաշինքի ստեղծման օրերին, և՛ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, և՛ այդ ամենից հետո։ Այսինքն՝ դրանք մեզ միշտ ուղեկցում են։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ բողոքողների մեծ մասը մեր ընտրողները չեն։ Հետևաբար ինչ էլ մենք անենք՝ բողոքելու են, որովհետև շատերը դեռ չեն մարսել «Ելք»–ի հաջողության փաստը։

Իսկ այն մարդիկ, ովքեր ադեկվատ կամ բովանդակային քննադատություններ ու բողոքներ ունեն, գիտեն նաև որտեղ գտնել մեզ և ինչպես փոխանցել այդ մտահոգությունները։ Ֆեյսբուք սոցիալական ցանցը քննարկումների կարևոր հարթակ է, բայց ոչ՝ ելակետային։

Իսկ ինչ վերաբերում է ընտրողների հետագա որոշմանը, ապա դա պայմանավորված է լինելու միայն «Ելք» դաշինքի պատգամավորների և ավագանու անդամների ռեալ աշխատանքի արդյունքներով։

Հավելենք, որ նոյեմբերյան ընտրությունների թեկնածուների առաջադրումը կսկսվի հոկտեմբերի 1–ին և կտևի մինչը հոկտեմբերի 6–ը: Ըստ էության, դաշինքին կողմնորոշվելու համար բավական քիչ ժամանակ է մնացել:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League