Սլովենիան ընդունել է ավելի քան 56 հազար ներգաղթյալի
INTERNATIONAL NEWSՄեկ շաբաթվա ընթացքում Սլովենիան ընդունել է ռեկորդային քանակությամբ ներգաղթյալների և այժմ եվրոպական այդ երկրում է ապաստանել ավելի քան 56 հազար ներգաղթյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, այդ մասին հայտարարել է Սլովենիայի ներքին գործերի նախարար Բոշտյկան Շեֆիցը սահմանին գտնվող ներգաղթյալների ճամբար այցելության ժամանակ:
Նախարարը շեշտել է, որ առավել լարված իրավիճակ է ՌԴ-ի հետ սահմանին, որտեղ 2 օրվա ընթացքում 13 հազար ներգաղթյալ է հատել սահմանը: Շեֆիցը շեշտել է, որ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարները լի են, մարդիկ հուսալքված են և ինքնակամ լքում են ընդունման կետերը: Նա օրինակ է բերել Շենտիլեն, որտեղ դժվարությամբ կարողացել են ընդունել 30 հազար ներգաղթյալների:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



