Հովակիմյանը հայտարարագրել է 3 բնակարան ու 27 միլիոն դրամ
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը երեք բնակարանի սեփականատեր է, ինչի մասին նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տեղեկացրել է իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագրում:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ Հովակիմյանը պարտքով բավական մեծ գումար է տվել, այն է՝ 10 միլիոն դրամ: Խոսքը նրա հանձնած փոխառությունների մասին է:
Հովակիմյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 27 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 145 հազար դրամ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից:
Նշենք, որ նա այս պաշտոնում է աշխատում սկսած 2014 թ.–ից, իսկ մինչ այդ էլ երկար տարիներ՝ 2007–2014 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, որպես իրավաբանական խորհրդատու:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



