Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստան ինձ համար կարոտ է նշանակում. ինքնության որոնումները դերսիմցի աղջկան բերեցին Արարատից այս կողմ

SOCIETY

Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը միլիոնավոր մարդկային կյանքերի ու ճակատագրերի խեղման պատճառ դարձավ: Հազարավոր հայեր մեծ ողբերգության հետևանքով ստիպված եղան ցրվել աշխարհով մեկ, իսկ հայերի մի մասն էլ ստիպված եղավ շարունակել կյանքն արդեն Թուրքիայի Հանրապետությունում՝ կոծկելով սեփական ծագումն ու ինքնությունը: Այս ճանապարհին նրանք իրենց սերունդներին էլ փորձեցին հեռու պահել ցավոտ անցյալից ու դրա ծանր բեռից՝ նրանցից թաքցնելով ճշմարտությունը արմատների, ծագման, ինքնության մասին: Այդ սերունդների ներկայացուցիչներից ոմանք այդպես էլ գլխի չընկան, որ ոչ թե թուրքի կամ քրդի, այլ հայի սերունդ են, այն հայի, ով կարողացել էր Հայոց ցեղասպանության տարիներին ինչ-ինչ պայմաններում ողջ մնալ: Սակայն կային մարդիկ, ովքեր շուրջ մեկ դար անց սկսեցին փորփրել սեփական անցյալն ու հասկանալ իրականում ով են և որտեղից են գալիս:

23-ամյա Դիլարա Աթեշը նրանցից մեկն է, նա առաջին անգամ է եկել Հայաստան. մեր հանդիպումն էլ կայացավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Գիտակից կյանքի առաջին տարիներին դերսիմցի աղջնակն անգամ չէր էլ կարող մտածել, որ հայկական արմատներ ունի: Պատմում է, որ միշտ էլ ընտանիքի կենցաղավարությանը բնորոշ շատ հատկանիշներ վկայել են այն մասին, որ իրենք տարբեր են շրջապատի մյուս մարդկանցից: «Դպրոցում, որտեղ մեզ կրթում էին սուննիական-քեմալական համակարգով, ինքնության հետ կապված խնդիրներ էի ունենում: Տեսնում էի, որ մյուս աշակերտների ընտանիքների կենցաղը տարբերվում էր մերինից: Արդեն այդ տարիներից մոտս սկսում էին հարցեր առաջանալ՝ ինչո՞ւ ենք մենք տարբեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Դիլարան:

Նա պատմում է, որ առաջին բացահայտումը տեղի ունեցավ, երբ սովորում էր ավագ դպրոցում: «15-16 տարեկան էի, մորս հետ Ստամբուլում էինք ապրում: Բուրսայից բարեկամներս եկել էին մեզ հյուր, այդ թվում և մորս մեծ մայրը՝ Ֆինթոզ տատս, մեծ հորեղբայրներս: Ընտանեկան զրույցների ընթացքում խոսակցությունը հասավ նրան, թե որտեղից ենք մենք: Հորեղբայրներիցս մեկն ասաց՝ իրականում մենք հայ ենք, այդ մասին մեծ տատն է ասել: Դա ինձ համար նորություն էր, լսեցի, սկսեցի մտածել դրա շուրջ: Այնուհետև ավելի մանրամասն սկսեցի ուսումնասիրել, թե ով եմ իրականում»,- ասում է նա:

Ինչ-որ չափով զարմացած նկատում է, որ թեպետ իրենց շրջակայքում միշտ էլ մզկիթները շատ են եղել, սակայն մանկուց ի վեր եկեղեցիներն իր մոտ հատուկ ուշադրություն են գրավել: «Մեր տան մոտ մի հին հունական եկեղեցի կար, մի օր գնացի, մտա ներս: Ինչ-որ անհասկանալի բան զգացի, դա ինչ-որ ուրիշ զգացողություն էր: Այնուհետև սկսեցի խաչ կրել: Ճիշտ է՝ մինչ օրս մկրտված չեմ, սակայն այդ օրերից ի վեր այն կրում եմ: Դպրոցում ևս չէի հանում խաչը, ինչի պատճառով դպրոցական ընկերներիցս ինչ ասես չլսեցի՝ աթեիստ, գյավուր… Երբ ասացի նրանց, որ հայ եմ, սկսեցին անվանարկել ինձ»,- հիշում է Դիլարան:

Հենց այդ տարիներից էլ հաստատ որոշում է, որ պետք է հայերեն սովորի: «Ընկերներիցս մեկի օգնությամբ սկսեցի այբուբենը սովորել: Շուրջ մեկ ու կես շաբաթ գիշեր-ցերեկ տառերն էի փորձում սովորել: Ստացվեց»,- ուրախությամբ նշում է նա՝ ընդգծելով, որ եթե մի բան սիրով ես անում, ապա անպայման ստացվելու է:

Այսօր Դիլարան թուրքական Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Հայաստան այցելելու պատճառով նոր ուսումնական տարվա առաջին դասերը ստիպված էր բաց թողնել, սակայն ասում է, որ չի ափսոսում՝ այստեղ շատ ավելին է սովորել:

Պատմում է, որ համալսարան ընդունվելուց հետո սկսել է ուսումնասիրել, թե ովքեր են դասավանդելու, ինչի արդյունքում պարզել է, որ երեք ադրբեջանցի դասախոս ունի: «Այն բաժնում, որտեղ սովորում եմ, շատ զինվորներ կան. հայերեն են սովորում: Իհարկե, լեզուն սովորելը նրանց համար առաջնային նպատակ չէ. Թուրքիայում օրենք կա, համաձայն որի՝ զինվորները համալսարան ավարտելուց հետո ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Շատերը պարզապես գալիս են դիպլոմի հետևից, իսկ ոմանք էլ նպատակ ունեն մտնել երկրի Ազգային հետախուզական ծառայության շարքերը»,- ասում է նա:

Հայաստանի շուրջ իր հետաքրքրություններն այս ընթացքում արդեն իսկ հասցրել են համալսարանում խնդիրներ առաջացնել նրա համար. ռեկտորատից հատուկ հետաքննություն են իրականացրել՝ պարզելու նրա գործունեությունը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ հնարավոր առնչությունը: Եվ այնուամենայնիվ, դա նրան չխանգարեց այս տարի առաջին անգամ այցելել Հայաստան:

Խոսելով Հայաստան կատարած այցի մասին՝ Դիլարան շեշտում է, որ ամենահուզիչ պահն ապրել է Խոր Վիրապում՝ կյանքում առաջին անգամ Արարատ սարը տեսնելիս: «Երբ Խոր Վիրապի ճանապարհին տեսա Արարատը, չհասկացա, թե հետս ինչ կատարվեց, բայց արցունքներն ակամայից սկսեցին աչքերիցս գլորվել: Երբ եկեղեցուց դուրս եկա և փորձեցի լուսանկարել, սկսեցի հեկեկալ. առաջին անգամ Արարատը տեսնում էի այդքան մոտիկից: Շրջապատումս գտնվող մարդիկ եկան ու սկսեցին ինձ հանգստացնել. իհարկե դա շուրջ մեկ ու կես ժամ տևեց:

Հասկանում եք՝ մի ոտքս Թուրքիայի սահմանին էր, մյուսը՝ Հայաստանի: Ժամանակին մի գիրք էի կարդացել՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ»-ը: Այդ գրքի թուրքերեն թարգմանությունը Դերսիմի տանը կար: Շատ էի ազդվել Առաքելի կերպարից: Նա Խորհրդային Հայաստանի սահմանից նայում էր Արարատին ու հիշում իր տունը. այդ պահին անընդհատ նա էր մտքիս գալիս»,- ասում է Դիլարան՝ սրբելով թրջված աչքերը:

Մտնում ենք Հայոց ցեղասպանության թանգարան. Դիլարան անմիջապես մոտենում է Ավրորա Մարդիգանյանի նկարին: Ասում է՝ շատերն են իրեն Ավրորային նմանեցնում, ինքն էլ նմանություններ տեսնում է: Նշում է՝ անհավատալի պատմություն ունի այդ աղջիկը, այդքան բան տեսնելուց, վերապրելուց հետո հաստատվում է ԱՄՆ-ում ու ֆիլմ նկարահանում…

Խոսակցությունը տանում է դեպի մերօրյա Թուրքիա: «Թուրքիայում այսօր չկա մեկ ամբողջական պետություն՝ տարբեր ազգեր են, տարբեր գաղափարներ, տարբեր հավատալիքներ: Եվ ոչ ոք ոչ մեկին չի սիրում. չերքեզներին գող են անվանում, հույներին՝ սուտասան, հայերին՝ դավաճան… Իրենք իրենց թշնամիներ են ստեղծում: Համակարգն է այդպիսին, ասիմիլյացիոն քաղաքականություն են վարում»,- ասում է նա:

Ցավով է նշում, որ եկել է Հայաստանից հեռանալու ժամանակը: «Սկզբում ասում էի՝ մեկ անգամ գնամ, տեսնեմ, բավական է, սակայն հիմա մտածում եմ ամեն տարի գալու մասին: Հուսով եմ՝ կրկին կգամ, ավելի շատ ժամանակ կանցկացնեմ այստեղ: Բացի այդ, մտածում եմ համալսարանն ավարտելուց հետո այստեղ մագիստրատուրայում սովորել: Հուսով եմ՝ այս ցանկությունս էլ ժամանակի հետ իրականություն կդառնա:

Այստեղ ինձ հանգիստ եմ զգում, սակայն գնալու փաստը թախիծ է առաջացնում: Ինչ-որ չափով այնտեղից եմ, թեպետ իմ մարդիկ այստեղ են: Այսպես ասենք՝ Խոր Վիրապի հակառակ կողմն եմ անցնելու»,- ասում է Դիլարան:

Հայոց ցեղասպանության թանգարանից դուրս գալուց առաջ նա մի պահ կանգ առավ հուշամատյանի մոտ: Երկար գրելուց հետո միտքը եզրափակել էր հայերեն՝ գրելով. «Հայաստան ինձ համար կարոտ է նշանակում»:

Արաքս Կասյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


http://armenpress.am/arm/news/90712

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank