Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ՀՆԱ-ն 10 տարում աճել է գրեթե 4 անգամ. պետնախար Հարությունյանն ամփոփիչ ասուլիս է տվել

INTERNATIONAL NEWS

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանըսեպտեմբերի 28-ին տեղի է ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարությանանցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ տարիների ընթացքում կառավարությունը, առաջնորդվելով Նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերով, տարեցտարի ապահովել է ՀՆԱ-ի աճ՝ ավելացնելով պետական բյուջեն ու կյանքի կոչելով սոցիալական շատ ծրագրեր: «Այսպես, օրինակ, եթե 2007թվականին հանրապետության ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017թվականին այն կանխատեսվում է հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Եթե 2007թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22,4 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 59 մլրդ, ապա 2017 թվականին այն անցնելու է 70 մլրդ-ը»:

Արայիկ Հարությունյանը կարևոր ձեռքբերումներից մեկն է համարել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: «ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ՝ 10 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 90,4 մլն կՎտ/ժ-ից հասնելով 345 մլն կՎտ/ժ արտադրանքի: Արդյունքում, Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն: Պլանավորում ենք ցուցանիշը մոտ ապագայում հասցնել մինչև 700 մլն կՎտ/ժ-ի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա շեշտադրել է, որ լուրջ տնտեսական աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում՝ 2,9 անգամ ավելացնելով գյուղատնտեսական համախառն արտադրանքը: Եթե 2007թվականին արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի 53,000 տոննա բերք, ապա 2017թվականին այն կազմել է 150,000 տոննա: Պետնախարարն անդրադարձել է նաև շինարարական ծավալների ավելացման, կենսական անհրաժեշտության ենթակառուցվացքների վերականգնման և զարգացման մի շարք այլ ծրագրերի:

Իր մուտքի խոսքի ավարտին Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն պլանավորվում է 100 մլրդ դրամի սահմաններում՝ ընդգծված ծախսային ուղղություններով՝ սոցիալական ծրագրերի կյանքի կոչման, ենթակառուցվածքների վերականգնման, ներդրումային նախագծերի կատարման և այլ ծրագրերով:

Պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ Ա.Հարությունյանը նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը: «Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս 27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհիշինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding