Կարապի լճի հարևանությամբ բացվեց հայկական ամենահին գորգի՝ վիշապագորգի խճանկարը
SOCIETYԻնչպես հայտնում է Past.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից Կարապի լճի հարևանությամբ բացվել է հայկական վիշապագորգի խճանկարը: Միջոցառմանը ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հյուրերին ողջունեց «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը: Վերջինս նշեց, որ քաղաքապետարանի առաջարկը յուրօրինակ քայլ էր և հայկական մշակութային ժառանգությունը ևս մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն:
Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ասաց, սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է, ինչն ունենալու է նաև շարունակություն: Ի սկզբանե, ըստ Ամատունու, որոշվել է Երևանը զարդարել խճանկար գորգով: Սակայն նախաձեռնության հեղինակները եկել են այն եզրակացության, որ պետք է ներկայացնեն ամենահին գորգը՝ Վիշապգորգը:




