Ուգանդայում կախարդները երաշտից ազատվելու համար երեխաների են զոհաբերում
INTERNATIONAL NEWSՈւգանդայում կախարդները երաշտից ազատվելու համար երեխաների են զոհաբերում: FoxNews-ը տեղական պաշտոնյաներին վկայակոչելով, գրում է, որ, վերջին 50 տարիների ամենավատ երաշտի դեմ պայքարում մարդկային զոհերի թիվը գնալով աճում է:
Տեղի բնակիչները կարծում են, որ նախնիների հոգիներն են մեղավոր երաշտի համար եւ մարդկանց, այդ թվում երխաներին զոհաբերելով, փորձում են մեղմել նրանց զայրույթը: Արարողակարգը բավական դաժան է. քանի դեռ զոհը կենդանի է, կտրում են նրա մարմնի տարբեր մասերը, քաշում արյունը:
Ոստիկանության տվյալներով՝ անցյալ տարի այս կերպ սպանվել է 7 երեխա, 2015 թվականին` 7 երեխա եւ 6 մեծահասակ: Միայն այս ամսվա ընթացքում կանանց եւ երեխաների սպանությունների համար ձերբակալվել է ավելի քան 44 մարդ: Նրանցից մեկը խոստովանել է, որ 8 կնոջ է սպանել:
Հունիսին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել շամանի, որը 7-ամյա աղջկա էր զոհաբերել:



