ՀՀ պաշտպանության նախարարը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է բոլորտային համագործակցության հարցեր
SOCIETYՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկու գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:
Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:



