Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Քրդական հանրաքվեն փոխում է տարածաշրջանի դեմքը

INTERNATIONAL NEWS

Իրաքյան Քուրդիստանի մի շարք քաղաքներում և Էրբիլի կենտրոնում անկախության հանրաքվեից հետո իսկական տոնակատարություն էր, որովհետև բազմաթիվ մարդիկ քրդական դրոշներով դուրս էին եկել փողոց՝ և ազգային երգ ու պարով, որոշ տեղերում՝ սուփրա–սեղանով, իրենց ուրախությունն էին կիսում ազգակիցների հետ: Արդեն ուշ երեկոյան բազմության կուտակումները, տաքգլուխ խանդավառությունը, երգն ու պարը, ինչպես նաև՝ օդ արձակված փամփուշտների առատությունը քրդական իշխանություններին ստիպեցին զգուշանալ և հատուկ հայտարարությամբ հանդես գալ: «Անկախության հանրաքվեի բարեհաջող ավարտի առիթով ինքնաբուխ ուրախությունը չպետք է պատճառ դառնա օդ արձակված կրակոցների և անխոհեմ պահվածքի համար... Մենք պիտի քաղաքակիրթ մարդկանց նման մեզ պահենք, որպեսզի թշնամիներին առիթ չտանք նմանօրինակ դեպքերն իրենց նպատակներին ծառայեցնեն»,–հայտարարեց Ահաբեկչության դեմ պայքարի քրդական կենտրոնի հրամանատարությունը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, նախնական տվյալներով՝ տարածաշրջանում կազմավորված շուրջ 6846 ընտրատեղամասեր են այցելել ձայնի իրավունք ունեցող 5,2 միլիոն քաղաքացիների 78%–ից ավելին: Ընդ որում, քվեարկել են ոչ միայն պաշտոնապես ինքնավար Քուրդիստանի մաս կազմող Էրբիլ, Սուլեյմանի և Դոհուկ նահանգների բնակիչները, այլև Փեշմերգայի կողմից վերահսկվող–նավթառատ Քիրքուկ, Նայնավա և Սալահ–ադ–Դին վիճելի նահանգների քաղաքացիները: Ճիշտ է՝ Բարձրագույն անկախ հանձնաժողովը հաջորդ առավոտյան հայտարարեց միայն քվեաթերթիկների 9%–ի հաշվարկի վերաբերյալ (դրանց 93%–ը կողմ էր քվեարկել անկախության օգտին), բայց արդեն իսկ պարզ է, որ անկախության քրդական հանրաքվեն կայացել է հատկապես այո–ի օգտին: Մի բան, որ ինչպես երեկ էլ նկատեցինք, մտահոգել է ոչ միայն պաշտոնական Բաղդադին, այլև Իրանին, Թուրքիային, նաև՝ միջազգային հանրությանը:

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անձնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն, օրինակ, երեկ ՄԱԿ–ի խոր անհանգստությունն է արտահայտել հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր հետևանքների առնչությամբ՝ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում վերջիններիս Գուտերեշի ուղերձը փոխանցելով: «Գլխավոր քարտուղարը հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարծում է, որ դաշնային կառավարության և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության միջև առաջացող հարցերը պետք է լուծվեն բացառապես երկխոսության ու փոխզիջման ուղիով»,– ասել է նա։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ–ը կշարունակի իր աշխատանքն Իրաքում և Քուրդիստանի տարածաշրջանում առանց խոչընդոտների, ինչին Իրաքի փոխնախագահն անմիջապես է արձագանքել: Արաբական Ալ Ալամի TV–ի փոխանցմամբ՝ Այադ Ալավին հայտարարել է, որ իր երկիրը, ՄԱԿ–ում ընդունված սահմաններով, կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ: Ինչ վերաբերում է Քուրդիստանին՝ Իրաքի փոխնախագահը քրդական առաջնորդ Մասուդ Բարզանիին և մյուսներին կոչ է արել համապարփակ ու կառուցողական ազգային երկխոսություն սկսել առկա տարաձայնությունների լուծման համար՝ անկախ որևէ հանրաքվեի արդյունքից: Եվ չնայած անցած գիշեր Իրաքի նախագահն ու վարչապետն էլ հերթական անգամ հայտարարեցին հանրաքվեի անօրինական լինելու վերաբերյալ՝ վարչապետի շուրթերով խոստանալով պատժել բոլոր սադրիչներին (վարչապետ Հեյդար ալ–Աբադին, օրինակ, խոսեց նույնիսկ քրդերի կողմից Արբիլի բնակիչներին ահաբեկելու և նրանց ուժով ընտրատեղամասեր բերելու վերաբերյալ), այդուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ Բաղդադը, ինչպես Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներն օրերս հայտարարեց, այլ ելք չունի, քան՝ հաշտվել հանրաքվեի արդյունքների հետ: Եվ այժմ Իրաքն ավելի շատ ոչ թե կայացած փաստի, այլ երկրի Սահմանադրության 140–րդ հոդվածի բովանդակությունն է փորձում կյանքի կոչել՝ որոշարկելով Քերքուքի և մնացած վիճարկելի տարածքների ճակատագիրը՝ իրաքյան նավթը կենտրոնի ձեռքում պահելու նպատակով: 

Անշուշտ, որևէ մեկը կարող է պնդել, որ հանրաքվեն ոչ թե անկախության հաստատումն է, այլ շատ երկարատև գործընթացի սկիզբ, որը կարող է խափանվել նույնքան երկարատև, ցավոտ հակազդումներով, և նա ճիշտ կլինի: Բայց նաև ակնհայտ է, որ ջինը դուրս է եկել շշից, և բոլոր այն ուժերը, գործիչներն ու երկրները, որոնք օգտագործեցին քրդերի վաղեմի երազանքը՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար, այժմ ստիպված են լինելու փաստերին դեմ հանդիման կանգնել և դատարկ մտահոգություններ արտահայտելու փոխարեն կոնկրետ պատասխաններ գտնել թե՛ Բաղդադի, թե՛ տարածաշրջանի դեմքը փոխող քրդերի, և թե՛ մնացածի համար:

 

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead